Բաժիններ՝

«Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը ցավակցել են ահաբեկչության զոհերի հարազատներին

Կատալանոկան «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը ցավակցություն է հայտնել քաղաքի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հարազատներին ու բարեկամներին: Ցավակցությունը հրապարակվել է ակումբի պաշտոնական թվիեթերյան միկրոբլոգում:

«Մենք խորապես վշտացած ենք մեր քաղաքի դեմ հարձակումից: Մեր բոլոր մտքերը զոհերի, նրանց ընտանիքների և Բարսելոնայի բնակիչների հետ են»,- ասված է հայտարարության մեջ:

Զոհերի հարազատներին ցավակցություններ է հայտնել Մադրիդի «Ռեալ»-ը և առողջություն մաղթել տուժածներին:

Բարսելոնայում մարդկանց բազմության մեջ փիքափի մխրճվելու հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի: Դեպքի հետևանքով վիրավորների թիվը 56 է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031