Հունիսի 26-ին, ժամը 3-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ դիմակավորված անհայտ անձը ժամը 2-ին օդամղիչ ատրճանակով մուտք է գործել Երևանի Գայի պողոտայի 8/2 հասցեում գործող սուպերմարկետ և զենքի սպառնալիքով պահանջել է բացել դրամարկղը:
Հունիսի 27-ին, ժամը 23:05-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ալիխանյան Եղբայրներ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող լաբորատորիայի պատին նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 27-ին 56 տարեկան հասակում կյանքից հեռացել է շվեդ դերասան Միքայել Նյուքվիստը, որը հանդիսականներին հայտնի է «Վիշապի դաջվածքով աղջիկը» դետեկտիվ վեպի շվեդական Էկրանավորումից:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Կարմիր բլուր 10 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1976 թ. ծնված Նարինե Բ.-ն:
Ղազախստանը հունիսի 10-23-ը ետ է ուղարկել Ադրբեջանից ներկրված 81,5 տոննա կարտոֆիլ:
Վենեսուելայի մայրաքաղաքում ներքին գործերի նախարարության եւ Գերագույն դատարանի շենքերի վրա գրոհի համար օգտագործված ուղղաթիռն առեւանգել է ոստիկան, որին կասկածում են ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) հետ կապերի մեջ:
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը մի շարք ավիաընկերությունների ամռան ընթացքում զբոսաշրջային ուղղություններով ոչ կանոնավոր չվերթներ իրականացնելու թույտվություն է տրամադրել:
Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը տեղեկություններ է հավաքել գերմանացի քաղաքական գործիչների նկատմամբ և հետևել է մասնավորապես ներքին գործերի, արտաքին գործերի և պաշտպանության ոլորտներում մասնագիտացած քաղաքագետներին:
Petya շորթիչ-վիրուսը, որը տարածվում է WannaCry վնասաբեր ծածկագրողի նմանությամբ եւ արդեն ձեռնարկությունների, նավահանգստային օպերատորների եւ կառավարական կառույցների համակարգիչներ է ախտահարել Եվրոպայում եւ ԱՄՆ-ում, հասել է Ասիա, ինչի մասին հայտնել է Bloomberg գործակալությունը։
«Մեքենայում եղել է 18 զինծառայող, իսկ մեքենայի թույլատրելի քանակը 20-ն է, այսինքն՝այնտեղ թույլատրելի քանակից ավելի մարդ չի եղել։ Մեքենան եղել է շահագործման ժամկետի մեջ»։
Հունիսի 28-ին, ժամը 04:37-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. բեռնատարը կողաշրջվել է ճանապարհի երթևեկելի հատվածում և փակել ավտոճանապարհը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Անկարայի գիշերային ակումբներից մեկում անհայտ անձինք կրակ են բացել ներկաների վրա:
Հունիսի 27-ին ձեռնարկված ընդգրկուն հաքերական գրոհի ընթացքում օգտագործվել են ենթադրաբար ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) օժանդակությամբ մշակված եւ WikiLeaks կազմակերպության կողմից գաղտնազերծված ծրագրային միջոցները, ինչի մասին հայտնել է CNN հեռուստաալիքը:
Թափանցիկության խնդիր ունեինք և հանրապետության նախագահը հանձնարարեց 3 տարվա ընթացքում լուծել այդ խնդիրը։
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում կատարված ավազակային հարձակման դեպքի առթիվ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 28-ին ներկա է գտնվել Ստեփանակերտում մեկնարկած «Բարձրագույն կրթության հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» աշխատաժողովի բացմանը:
Մեծ Բրիտանիան պատրաստ է դիմելու օդից, գետնից եւ ծովից հրթիռային հարված հասցնելուն՝ ի պատասխան հնարավոր կիբեռգրոհի: Հունիսի 27-ին այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը՝ Լոնդոնի Միջազգային հրաբերությունների թագավորական ինստիտուտում ունեցած ելույթի ժամանակ։
Առնվազն 34 մարդ է տուժել, երբ հունիսի 27-ին Հառլեմում մետրոյի «125-րդ փողոց» կայարանում երկու վագոններ դուրս են ընկել ռելսերից:
Հունիսի 28-ին, ժամը 08:36-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա 2 հասցեում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Միացյալ Նահանգներն ակնկալումէ, որ արաբական երկրները կաշարունակեն բանակցությունները Կատարի հետ՝ կարգավորելու դիվանագիտական հակամարտությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 28-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Վերջերս քաղաքապետարանի կայքում հրապարակվեցին Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի խորհրդականների, օգնականի և այլ պաշտոնյաների լուսանկարներն ու անունները։ Երկուսը՝ ներքին աուդիտի բաժնի պետ Վլադիմիր Գյուրջյանը և խորհրդական Գարեգին Գյուրջյանը եղբայրներ են՝ քաղաքապետի մորաքրոջ որդիները։
Ուղղաթիռով գրոհել են Վենեսուելայի Գերագույն դատարանի շենքի վրա: Հունիսի 27-ին այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննարկել են Մերձավոր Արեւելքի իրադրությունը և G20-ի առաջիկա գագաթնաժողովի օրակարգի հարցերը, որը հուլիսի 7-8-ը տեղի է ունենալու Համբուրգում:
Հունիսի 27-ին, ժամը 19:53-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի և Վահրամ Փափազյան փողոցի խաչմերուկում քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով ընթացող ավտոմեքենաների տակ. անհրաժեշտ է փրկարների օգնությունը:
Երեկ Խաչատուր Սուքիասյանը Գյումրիում շքեղ հյուրանոց բացեց: Այն իրարանցման պատճառ էր դարձել:
Գործարար Ռուբեն Վարդանյանն առաջիկայում Երևան քաղաքում նոր բիզնես կենտրոն կբացի: Այն կկոչվի «Կամար»: Ռուբեն Վարդանյանի նոր բիզնեսը տեղակայված է Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան, Իտալիայի, Խորենացի և Դեղատան փողոցների հատման մասում՝ Կենտրոնական բանկի հարևանությամբ:
Կինը հարբած ամուսնու ձեռքի լիցքավորված ատրճանակը վերցրել է և սպանել նրան:
Հունիսի 27-ին, ժամը 23:22-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ավտոճանապարհի արգելապատնեշին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Այլ հարց է, այս փոփոխությունը ինչպե՞ս է հասնելու, ասենք, Ռուսաստանի Չուկոտկայի գյուղերից մեկն արտագաղթած հայ ընտանիքին եւ ինչպե՞ս են նրանք տեղեկանալու, որ կորցնում են իրենց սեփականությունը: Իսկ եթե հաշվի առնենք, թե քանի հայ է վերջին տարիներին հատկապես մարզերից հեռացել Հայաստանից ու հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից, ապա կարելի է պատկերացնել, թե հողային ինչ քանակի աճուրդներ կարող են լինել առաջիկայում։