Գյումրիում շքեղ հյուրանոց բացվեց, փողոցների երթևեկությունը դադարեցվել էր. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ Խաչատուր Սուքիասյանը Գյումրիում շքեղ հյուրանոց բացեց: Այն իրարանցման պատճառ էր դարձել:

«Պլազա Վիկտորիա» անունը կրող նոր հյուրանոցը գտնվում է Վարդանանց հրապարակում՝ Գայի և Աբովյան փողոցների խաչմերուկում: Որոշ ժամանակ դարարեցվել էր Գյումրիի Վարդանանց հրապարակից Գայի փողոցի երթևեկությունը: Հյուրանոցի բացման համար նույնիսկ նվագախումբ էր ժամանել:

Այս իրադարձությանը մասնակցում էին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը, Գյումրու փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը: Հյուրանոցը գտնվում է Սուքիասյաններին պատկանող «Հայէկոնոմբանկի» հարեւանությամբ: Այդ շինությունը հյուրանոց կառուցելու համար մի քանի տարի առաջ էր ձեռք բերվել»:

Լուսանկարը՝ Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջի

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930