Ահազանգ. 22-ամյա երիտասարդը Երևանում փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով ընթացող ավտոմեքենաների տակ
Հունիսի 27-ին, ժամը 19:53-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի և Վահրամ Փափազյան փողոցի խաչմերուկում քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով ընթացող ավտոմեքենաների տակ. անհրաժեշտ է փրկարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը․։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները կանխել են 1995 թ. ծնված Ա. Ա.-ի ինքնասպանության փորձը, ում, այնուհետև, ոստիկանության աշխատակիցները տեղափոխել են ոստիկանության ԵՔՎ Արաբկիրի բաժին: