Բաժիններ՝

Ողբերգական ավտովթար Ջերմուկ-Վայք ճանապարհին. ուղևորը մահացել է, վարորդը հիվանդանոցում է

Հունիսի 27-ին, ժամը 23:22-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ավտոճանապարհի արգելապատնեշին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ջերմուկ-Վայք ավտոճանապարհի 15-րդ կմ-ին «ВАЗ 2101» մակնիշի 18 OO 751 պետհամարանիշով (վարորդ՝ 1985 թ. ծնված Վ. Գ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին. ուղևոր՝ 1989 թ. ծնված Ս. Հ.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից: Վայքի ԲԿ տեղափոխման ճանապարհին փրկարարները վերջինիս մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Ըստ շտապօգնության բժիշկների ուղևորը մահացել է: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղափոխվել է Վայք քաղաքի ԲԿ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել են գազի բալոնի փականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս