Բաժիններ՝

Ադրբեջանական զինուժը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետեր և հաստոցավոր հակատանկային նռնականետեր

Մայիսի 28-ից հունիսի 3-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը եղել է հարաբերական հանգիստ: Այս մասին հայտնում է  Արցախի Հանրապետության  ՊՆ  մամուլի ծառայությունը։

Շաբաթվա ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուր 300 անգամ՝ շփման գծի տարբեր հատվածներում կիրառելով նաև 82 միլիմետրանոց ականանետեր և հաստոցավոր հակատանկային նռնականետեր:

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս