Բաժիններ՝

«Խոստումը» ֆիլմը դուրս է եկել ռուսական կինովարձույթ

Ռուսաստանի Դաշնությունում ապրիլի 27­-ին տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմի պրեմիերան: Ինչպես նշում է «ՌԻԱ Նովոստի»­ի հոդվածի հեղինակ Աննա Կոչարովան, «Խոստում» ֆիլմի միջազգային ցուցադրությունը շատ կարևոր իրադարձություն է:

«Սյուժեում կատարվող ամեն մի իրադարձությունից ավելի ես սարսափում: «Խոստում»­ը նաև, բայց ոչ միայն սիրային պատմություն է: Այն առավելագույնս անկեղծ պատմություն է, որը հիշեցնում է մեզ այն մասին, թե ինչպիսի մոտ և կենցաղային կարող է լինել չարը»,-­ ընդգծել է հոդվածի հեղինակը:

Նրա խոսքով` չնայած, որ հանդիսատեսի համար սովորական են դարձել հոլիվուդյան պատմական ֆիլմերը, «Խոստում»-­ը կարողանում է այդ անտարբերության պատը ճեղքել:

«Այս ֆիլմը գրավիչ է ոչ թե գեղարվեստական բարձր արժեքներով կամ տեխնոլոգիական հնարքներով, որով ներկայումս հանդիսատեսին չես կարող զարմացնել, այլ ֆիլմում հասանելի և խորաթափանց ձևով պատմվում է ոչ վաղ անցյալի ողբերգության մասին: Դա շատ կարևոր հիշեցում և զգուշացում է բոլորիս համար»,­- եզրափակում է Աննա Կոչարովան:

Ըստ «Russia Today» միջազգային տեղեկատվական հեռուստաալիքի մշակույթային մեկնաբան Մարիա Չեմբերլենի` չնայած, որ ֆիլմի սյուժեի հենքում ողբերգական դեպքերն են նկարագրված, այն դիտվում է մեկ շնչով:

«Այս ֆիլմում ամեն բան միահյուսվել է` սյուժեի ուղղությունները, որոնք լարված են պահում, ամուր սցենար և ,իհարկե, դերասանների խորաթափանց խաղ: Իսկ դերասանական միջազգային կազմը որևէ կերպ չի խանգարել ստեղծել ճշմարիտ ֆիլմ, քանի որ տառապանքները չունեն ազգություն, իսկ վերապրածները պետք է հաճախ այդ մասին հիշեցնեն»,­- նշում է Չեմբերլենը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս