Լևոն Զուրաբյանը հիշեցրեց Կիմ Բալայանի դաշնակցական անցյալը

«Դպրոցները և մանկապարտեզների տնօրենները ենթարկվում են կա՛մ ԿԳՆ-ին, կա՛մ տեղական իշխանության մարմնին` մարզպետին: Այդ ինչպե՞ս պատահեց, որ Շիրակի մարզում, որտեղ և՛ մարզպետն է ՀՅԴ-ական, և՛ ԿԳ նախարարը, դաշնակցական լծակներն օգտագործվեցին ՀՀԿ-ի օգտին»,- այսօր ՍԴ-ում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումի հիման վրա՝ ԱԺ ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին ԿԸՀ-ի որոշումը վիճարկելու վերաբերյալ գործի լսման ժամանակ դաշինքի անդամ Լևոն Զուրաբյանին հարցրեց ՍԴ անդամ Կիմ Բալայանը:

Անտեսելով դահլիճում առաջացած ծիծաղը՝ Զուրաբյանը կսմիթով պատասխանեց՝  «Կպատասխանեմ` նկատի ունենալով ձեր անցյալը»:

«Բայց դա անցյալ է»,- իր հերթին՝ փորձեց հակադարձել նախկին դաշնակցական Բալայանը:

Զուրաբյանը նշեց, որ, թեև չէր ուզենա վիրավորել ՍԴ անդամի զգացմունքները, բայց այսօր ՀՀԿ-ն՝ լիովին տիրապետելով պետական իշխանության լծակներին և իշխանության ռեսուրսը, հաշվի չի նստում Դաշնակցության հետ:

Կարդացեք նաև

Սակայն Զուրաբյանը չկարողացավ միտքը շարունակել։ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ընդհատեց նրան և կոչ արեց չանցնել ներկուսակցական հարաբերությունների պարզաբանմանը:

Տեսանյութեր

Լրահոս