12 խորհուրդ, որոնք կօգնեն հաղթահարել կյանքի դժվար շրջանը
Կյանքում յուրաքանչյուրն ունենում է ծանր ժամանակներ: Երբեմն դրանք օրեր են, երբեմն՝ շաբաթներ, երբեմն՝ ամիսներ, և նույնիսկ՝ տարիներ: Պատճառները կարող են տարբեր լինել. ֆիզիկական կամ էմոցիոնալ տրավմա, դեպրեսիա, կոտրված սիրտ, իսկ հնարավոր է, որ ընդհանրապես չլինեն ոչ մի տրամաբանական պատճառներ: Բայց Դուք ուղղակի Ձեզ ծանր եք զգում. ծանր է գնալ աշխատանքի, ամեն օր վեր կենալ մահճակալից, ուղղակի ոտքը ոտքի առաջ դնել: Իսկապես ծանր է:
Բայց դա նորմալ է: Դա չի նշանակում ավելին, քան այն, որ Դուք մարդ եք: Իսկ դա բարդ է լինում: Եվ եթե հիմա Դուք նման վիճակում եք, ապա օգնեք Ձեզ այս խորհուրդներից գոնե մի քանիսով:
1. Էմոցիաները դուրս թողեք: Կարելի է շատ լաց լինել:
2. Մի վերցրեք Ձեզ վրա լրացուցիչ պարտականություններ: Ավելի լավ է՝ մնացեք տանը, և, եթե հնարավոր է, աշխատեք տանից: Ձեզանից մի խլեք Ձեզ հատկացված ժամանակը:
3. Պակասեցրեք Ձեր նկատմամբ պահանջներն այս շրջանում: Մի սպասեք Ձեզանից արարքներ, թուլացեք:
4. Օգնություն խնդրեք մայրիկից, ընկերոջից, ընկերուհուց, սիրած մարդուց, հոգեբանից, վերջիվերջո:
5. Զբոսնեք մաքուր օդին: Քնեք օրական 7 ժամից ոչ քիչ, լողացեք, ճիշտ սնվեք, բավարար քանակությամբ ջուր խմեք:
6. Կարդացեք մարդկանց ոգևորիչ պատմություններ, ովքեր գլուխ են հանել այնպիսի դժվարություններից, ինչպիսին Ձերն է:
7. Զբաղեցրեք Ձեզ ինչ-որ բանով. գործեք, թխեք, նկարեք: Զբաղեցրեք՝ ինչով ասես: Դրանք, վերջիվերջո, հակասթրեսային զբաղմունքներ են:
8. Բաց թողեք ֆիզիկական էներգիան. մարզումներ, սպորտ, յոգա, լող և այն ամենը, ինչը կօգնի Ձեզ հոգնածություն զգալ:
9. Գրառեք Ձեր զգացմունքները: Գրառեք օրագրում, բլոգում, ուղղակի գրեք թղթի կտորի վրա:
10. Կազմեք թոփ-20, թե ինչու է Ձեր կյանքը հիասքանչ:
11. Կազմեք թոփ-20, թե ինչու եք Դուք արժանի երջանկության:
12. Գնացեք դեպի բնությունը, սովորեք նրանից. լցվեք սարերի էներգիայով, ամեն ինչ ալիքի հետ թողեք ծովում և զգացեք Ձեզ տիեզերքի մի մասնիկ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը