Բաժիններ՝

Չեմպիոնների լիգա. 4 կարևոր հարց 1/4 եզրափակիչներից առաջ

Քիչ անց՝ Երևանի ժամանակով 22:45-ին կմեկնարկեն Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղերը: Ֆուտբոլային վերլուծաբան Մայքլ Կոկսը առանձնացրել է 4 կարևոր հարցեր, որ առաջանում են 1/4 եզրափակչի 4 խաղերից առաջ:

1. «Լեսթեր»-«Ատլետիկո Մադրիդ». Ո՞վ կհակագրոհի

Մադրիդյան ակումբը հիմնականում խաղում է այն տակտիկայով, ինչ անգլիացիները իրենց չեմպիոնական մրցաշրջանում՝ 4-4-2: Սա երկու թիմերին էլ թույլ է տալիս հսկողության տակ պահելը գնդակը թե՛ իրենց մոտ, թե՛ մրցակցի:

Սակայն նման խաղը ձանձրացնում է, ինչը մենք տեսանք առաջին խաղում: Նման մի բան էլ սպասվում է այս անգամ: Չի բացառվում, որ մենք կտեսնենք մադրիդյան խաղի ճիշտ պատճենը. երկու մրցակիցներն էլ հետ կքաշվեն և չեն թողնի սուր գրոհներ անկացնել հակառակորդին: Սակայն, վաղ թե ուշ անգլիական ակումբը ստիպված կլինի դուրս գալ սեփական կիսադաշտից և պայքարել թեկուզ մեկ գնդակի համար: Հենց այդ ժամանակ էլ մադրիդցիները կստանան հնարավորություն՝ խաղալու իրենց սիրելի հակագրոհային ֆուտբոլը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ անգլիական ակումբը, չնայած ֆենոմենալ արդյունքներին, երբեք չի ունեցել պարտադիր հաղթելու խնդիր, պետք է նշել, որ Շեքսպիրի սաներին դժվար առաջադրանք է սպասում:

2. «Ռեալ Մադրիդ»-«Բավարիա». կապահովի՞ Լևանդովսկին ցանկալի արդյունքը

Կառլո Անչելոտին թիմի մարտավարությունը մշակելու լուրջ խնդիրների առաջ կանգնեց այն ժամանակ, երբ առաջին խաղից առաջ իմացավ, որ խաղը բաց է թողնելու Ռոբերտ Լևանդովսկին: Ամբողջ մարտավարությունը վերածվեց քաոսի:

Մյունխենյան ակումբի առաջատար հարձակվողի բացակայությունը զգացնել էր տալիս առաջին խաղում, քանի որ Մյուլերը այդպես էլ չկարողացավ գոնե մի փոքր փոխարինել նրան:

Երկրորդ խաղում Լևանդովսկին կխաղա: Այս խաղում կտեսնենք, թե որքանով է Անչելոտին կառուցելու խաղը Լևանդովսկու վրա: Ալկանտարան, Վիդալն ու Լևանդովսկին շատ կսրեն մյունխենյան ակումբի գրոհները:

Այսօր Լևանդովսկին կփորձի կրկնել այն, ինչ արեց 4 տարի առաջ դեռ Դորտմունդի «Բորուսիայի» կազմում՝ պոկեր:

3. «Մոնակո»- «Բորուսիա Դորտմունդ». կարողանու՞մ է «Մոնակոն» խաղալ փակ ֆուտբոլ

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում այս զույգը ցուցադրեց իսկական ֆուտբոլ՝ էներգետիկ, աշխույժ և գրավիչ, չնայած այն միջադեպին, որ տեղի էր ունեցել խաղից առաջ և ինչի պատճառով հանդիպումը հետաձգվեց:

Երկու թիմերն էլ բաց ֆուտբոլ էին խաղում: Այդ իսկ պատճառով երկորրդ խաղում ֆրանսիացիները պետք է կարողնանա դեմ գնալ իրենց հիմնական մարտավարությանը և փակ ֆուտբոլ խաղալ:

Ֆրանսիական ակումբը այսօր ամենաբաց ֆուտբոլը խաղացող թիմն է: Սակայն 2 խաղերի արդյունքում հաղթող ճանաչվելու համար այս անգամ պետք է մի փոքր խորամանակ գտնվել՝օգտագործելով մրցակցի թույլ կողմերը:

4. «Բարսելոնա»-«Յուվենթուս». ի՞նչ տակտիկա կընտրի Էնրիկեն

Էնրիկեին իրոք բարդ աշխատանք է սպասում. կատալոնացիների գլխավոր մարզիչը պետք է գտնի այնպիսի տարբերակ, որի միջոցով կկարողանա ակտիվ գրոհել՝ չմոռանալով կայուն պաշտպանության մասին: Իսկ կատալոնացիների պաշտպանությունը այս մրցաշրջանում մեղմ ասած չի փայլում:

Ամենահավանական տարբերակներից մեկը այն է, որ Էնրիկեն կնախընտրի խաղալ 4 պաշտպաններով: Սակայն, պաշտպանները ակտիվորեն պետք է համագործակցեն կիսապաշտպանների հետ և չմոռանան առաջին գծին օգնելու մասին:

Էնրիկեին կօգնի այն հանգամանքը, որ դաշտ է վերադարձել Սերխիո Բուսկետսը:
Անցած շաբաթվա ողբերգությունից հետո Էնրիկեն պետք է ապացուցի, որ լավ ստրատեգ է և, որ պատահաբար չէ աշխարհի լավագույն ակումբներից մեկի գլխավոր մարզչի պաշտոնում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս