Բաժիններ՝

Հենրիխ Մխիթարյանը կրկնել է Ռուդ վան Նիստելրոյի ցուցանիշը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի մրցաշարում գոլ է խփել 4-րդ արտագնա խաղում անընդմեջ:

Մխիթարյանը գոլ է խփել բելգիական «Անդերլեխտ» (1:1), ռուսական «Ռոստով» (1:1), ֆրանսիական «Սենտ Էթիեն» (1:0) եւ ուկրաինական «Զարյա» (2:0) ակումբների դեմ արտագնա խաղերում:

Ինչպես հաղորդում է «Sky Sports»-ը, «Մանչեսթեր Յունայթեդի»-ի հոլանդացի  հարձակվող Ռուդ վան Նիստելրոյից հետո Մխիթարյանը առաջին ֆուտբոլիստն է, ով եվրագավաթներում գոլի հեղինակ է դառնում 4-րդ արտագնա խաղում անընդմեջ: Նիստելրոյն այդ ցուցանիշը գրանցել էր 2002-2003 թվականներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930