
Պաուլո Դիբալան երկարաձգեց պայմանագիրը «Յուվենթուսի» հետ
Հարձակվողն ազատ գործակալ կդառնա 2022թ. ամառվանից ոչ շուտ:
««Յուվենթուս» ֆուտբոլային ակումբն ուրախ է հաղորդել, որ Պաուլո Դիբալան երկարաձգեց պայմանագիրը մինչև 2022թ. հունիսի 30-ը՝ դրանով իսկ շարունակելով ճանապարհորդությունը, որը սկսվել է 2015 թվականին»,- հաղորդել է թուրինյան ակումբը պաշտոնական կայքում:
«Ես միշտ ցանկացել եմ լինել հաջողակ այն ամենում, ինչ անում եմ, և գիտեմ, որ «Յուվենթուսն» իդեալական տեղ է հաղթանակների համար»,- մեկնաբանել է Պաուլոն:
Դիբալան «Յուվենթուսի» հետ հաղթել է գավաթը, Սուպերգավաթը և Իտալիայի առաջնությունը:
«Յուվենթուսը» ջախջախեց «Բարսելոնային» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում: Այդ խաղում Դիբալան դարձավ 2 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը