Բաժիններ՝

Ռոնալդուն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

Մադրիդի «Ռեալ»-ի և Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի խաղարկության շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը` ներկայացնելով երկրպագուների քվեարկության արդյունքները:

Քրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի շրջանակում «Բավարիա»-ի հետ արտագնա խաղում դուբլի հեղինակ էր դարձել` 1:2 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին: Բացի այդ, այդ խաղում Ռոնալդուն ևս մեկ նվաճման հասավ: «Բավարիա»-ի դարպասը նրա ուղարկած նրա գնդակը 100-րդ էր եվրագավաթներում: Քրիշտիանու Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, ում հաջողվել է եվրագավաթներում 100 գոլի հեղինակ դառնալ: Այդ ցուցանիշին հասնելու համար
Ռոնալդուից պահանջվել է 143 խաղ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս