Բաժիններ՝

Հնդկաստանի հյուսիսում և արևելքում ավելի քան 60 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով

Հնդկաստանի Ութար Փրադեշ հյուսիսային նահանգում առնվազն 62 մարդ է զոհվել օրեր շարունակ տեղացած հորդառատ անձրևների և դրանց հետևանքով առաջացած հեղեղումների հետևանքով: Այդ մասին սեպտեմբերի 28-ին հաղորդել է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով նահանգի իշխանությունների ներկայացուցիչների հայտարարությունը։

Վնասվածքներ է ստացել 46 մարդ, վնասվել է ավելի քան հազար տուն։

Նահանգի առանձին շրջաններում փակվել են ուսումնական հաստատությունները, փրկարարական խմբերը մարդկանց ջրածածկ շրջաններից տեղափոխում են ավելի անվտանգ վայրեր։

Հեղեղումներից տուժել է նաև երկրի արևելյան Օդիշա նահանգը. այնտեղ տարհանումը վերաբերել է ավելի քան 75 հազար մարդու։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930