Զելենսկին պատրաստ է նվազեցնել ՌԴ նավթային ենթակառուցվածքներին հասցվող հարվածները. Թրամփ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցում հնարավոր է համարել Ռուսաստանի նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները նվազեցնելը։ Այս մասին Թրամփը հայտնել է Fox News-ին տված հարցազրույցում։

Թրամփի խոսքով՝ ինքը Զելենսկուն ասել է, որ անհրաժեշտ է նվազեցնել Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հասցվող հարվածները, ինչին Ուկրաինայի նախագահը արձագանքել է՝ «հավանաբար, այդպես էլ կանենք»։

Թրամփը նախկինում նույնպես կոչ էր արել Ուկրաինային չհարվածել Ռուսաստանի վառելիքային ենթակառուցվածքներին՝ պնդելով, որ նման հարվածները դիզելային վառելիքի պակասի պատճառ են դառնում և ազդում համաշխարհային շուկայի վրա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930