Բաժիններ՝

Լորան Բլանը կարող է դառնալ «Ինտերի» նոր գլխավոր մարզիչը

Ինչպես հաղորդում է Football Italia-ն՝ ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լորան Բլանը հաջորդ մրցաշրջանում կարող է դառնալ իտալական «Ինտերի» գլխավոր մարզիչը:

Ակումբի սեփականատեր Suning Group ընկերությունը դիտարկում է Բլանի թեկնածությունը՝ որպես «Ինտերի» ներկայիս մարզիչ Ստեֆանի Պիոլիի փոխարինող: Բացի Բլանից, ակումբի սեփականատերերը հետաքրքրված են նաև «Չելսիի» մարզիչ Անտոնիո Կոնտեով և Մադրիդի «Ատլետիկոյի» մարզիչ Դիեգո Սիմեոնեով:
Լորան Բլանը որպես ֆուտբոլիստ հանդես է եկել «Ինտերի» կազմում 1999-2001թթ.:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս