Դուբայում «ամենաերկար սելֆի-ձողի» նոր համաշխարհային ռեկորդ են սահմանել
Դուբայում սահմանել են «սելֆիի համար ամենաերկար ձողի» համաշխարհայիան ռեկորդ, որի միջոցով լուսանկար է արվել, տեղեկացնում է Arabian Business հրատարակությունը:
Ռեկորդը սահմանել է ITP Live ընկերությունը, որը սելֆիի համար օգտագործել է 16,6 մետր եկարությամբ ձող: Նախկին ռեկորդը պատկանում էր երկու իտալացի բլոգերների, որոնք օգտագործել էին 15,57 մետր երկարությամբ ձող: Ռեկորդը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցչի ներկայությամբ։