Բաժիններ՝

Բակո Սահակյանը շնորհավորել է Անատոլի Բիբիլովին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 11-ին շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի Հանրապետության-Ալանիայի Պետության նորընտիր Նախագահ Անատոլի Բիբիլովին: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Ուղերձում ասված է.

«Հարգարժա՛ն Անատոլի Իլյայի,

Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Հարավային Օսիայի Հանրապետության – Ալանիայի Պետության նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ:

Համոզված եմ՝ Ձեր անձնական որակները, անցած ուղին, քաղաքական եւ ռազմական գործչի մեծ փորձն ու գիտելիքներն անհրաժեշտ հիմք կստեղծեն, որպեսզի Ձեր ղեկավարությամբ եղբայրական Հարավային Օսիան այսուհետ եւս շարունակի առաջընթաց զարգանալ եւ ամրապնդել իր ազգային պետականությունը:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ, հարգարժա՛ն պարոն Բիբիլով, պետության ղեկավարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Մաղթում եմ Ձեզ եւ Հարավային Օսիայի Հանրապետության ողջ ժողովրդին խաղաղություն, բարգավաճում, հաջողություններ ու ամենայն բարիք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930