Սրտաբանական հիվանդանոցի մոտակայքում ծառը այրվել և ընկել է գազատար խողովակի վրա
Ապրիլի 10-ին, ժամը 02:24-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արմենակյան փողոցի թիվ 13 հասցեում գտնվող Սրտաբանական հիվանդանոցի մոտակայքում ծառը այրվել և ընկել է գազատար խողովակի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:41-ին, մարվել՝ 03:01-ին:
Պարզվել է, որ ծառը ուժեղ քամուց կոտրվել և ընկել է գազի խողովակի վրա: Մասամբ այրվել է մեկ ծառ:
Փրկարարները հեռացրել են ծառը երթևեկելի հատվածից: