Սա ուշագրավ է այնքանով, որ նույն այդ ցանցը Հայաստանում ունի միայն մեկ սուպերմարկետ, որի գործերը, մեղմ ասած, շատ վատ են: Բնական հարց է ծագում, թե որն է դրա պատճառը: Հիշեցնենք, որ «Քարֆուրը» արդեն պայմանավորվածություն ուներ «Դալմա մոլի» հետ դրա տարածքում սուպերմարկետ բացելու վերաբերյալ, սակայն վերջին պահին «Քարֆուրին» դուրս հրավիրեցին այդտեղից և ուղարկեցին «Երևան մոլ»:
ՀՀ քննչական կոմիտեում 9 քրեական գործ է քննվում ԱԺ ընտրություններում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձի առթիվ: Այդ գործերով 6 հոգու մեղադրանք է առաջադրվել, իսկ մեկն էլ կալանավորվել է:
ՀՀԿ ԳՄ անդամներից կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ ընտրություններն անվանել է «աննախադեպ լավ»:
«Երկիր ծիրանի» կուսակցությունը այսօր կհաստատի Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու իր ցանկը: Չի բացառվում, որ այն կգլխավորի կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ ապրիլի 10-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներում։
Նոր խորհրդարանում 12 մշտական հանձնաժողովներից մնալու է 10-ը: Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը միանում է տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովին, Եվրաինտեգրման հանձնաժողովը միանում է արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովին՝ դառնալով արտաքին հարաբերությունների և ինտեգրացիոն պրոցեսների մշտական հանձնաժողով:
Խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տանելուց հետո իշխող ՀՀԿ-ն սկսել է իր համակիրներին պաշտոններ բաժանելու փուլը: Ինչպես հայտնի է՝ ԱԺ պետական-իրավական մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը նոր ձևավորված խորհրդարանում չի լինելու, և հետևաբար բաց է մնում խանձնաժողովի նախագահի պաշտոնը:
Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը հնարավոր է դարձյալ նշանակվի մարզպետ, քանի որ նրա եղբայրը՝ Նաիրի Սահակյանը, ով առաջադրվել էր մարզում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով, ամենաշատ ձայներն է կարողացել հավաքել:
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
ՀՀԿ ԳՄ նախորդ օրվա նիստը տևել է 20 րոպե: ԳՄ անդամները մեկ մարդու նման ներկա են եղել, որովհետև սպասումը մեծ է եղել` ԱԺ ապագա պաշտոններին առնչվող: Սերժ Սարգսյանը հուսախաբ է արել նրանց։ Նա ասել է, որ հետընտրական զարգացումներին, ԱԺ դասավորությանը, նաև թե ովքեր են մտնելու պառլամենտ, կոալիցիա կազմվելու է ՀՅԴ-ի հետ, թե ոչ, բոլոր հարցերին կանդրադառնան մյուս ԳՄ-ում:
«Ծառուկյան» դաշինքում ներքին պայքար է սկսվել Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնի համար: Բանն այն է, որ նոր Սահմանադրության համաձայն՝ ԱԺ երկու փոխնախագահի պաշտոններից մեկը բաժին է հասնում ընդդիմությանը:
Ապրիլի 8-ին, ժամը 03.30-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մոսկովյան փողոցի 14 շենքի մոտակայքում գտնվող տանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել հինգ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Ինչպես ՀՀԿ-ում, ԲՀԿ-ում ևս շունչները պահած սպասում են Գագիկ Ծառուկյանի որոշմանը, թե ով է անցնելու ԱԺ։
Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ մի աննախադեպ երևույթ է գրանցվել: Պարզվում է՝ ՀՀԿ-ն գողանում և գնում է ոչ միայն ուրիշների, այլև իր իսկ թեկնածուների ձայները:
Ապրիլի 27-ին՝ ԱԺ առաջին նիստին, գործող կառավարությունը հրաժարական կտա: Ապագա կառավարության ձևավորման մասին լուրերը տարաբնույթ են և ոչ վերջնական:
Մեծ Բրիտանիայի Յորքշիրի կոմսության Ֆլամինգոյի երկիր ատրակցիոնների զբոսայգում 105-ամյա Ջեք Ռեյնոլդսը պտտվել է ամերիկյան թեքուղիներով:
Google կորպորացիան ապրիլի 7-ին որոնման եւ նորությունների ծառայություններում կավելացնի տեղեկությունների ստուգման մեխանիզմ, հաղորդում էVerge հրատարակությոնը:
Gorillaz բրիտանական խումբը իր YouTube հաշվում հրապարակել է Let Me Out նոր երգը:
Եթե Դուք անընդհատ ուզում եք ինչ-որ բան ուտել, և հիմնականում՝ ինչ-որ քաղցր բան, ապա այս ըմպելիքը փրկություն է:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է բոլոր կուսակցությունների ու դաշինքների թեկնածուների բոլոր ընտրատարածքներում հավաքած քվեներն առանձին-առանձին:
«Զեղչ» բովանդակությունը կրող պաստառի մշտական որոնումը, որակյալ կրթության համար վճարելու ցանկության բացակայությունը նշաններ են, որոնք հատուկ են աղքատներին։ Սա ոչ թե խելամտության, այլ եկամուտների և ծախսերի անհավասարակշռության նշան է։
Ցանկություններն ազդում են մեր ընտրության վրա։ Այս թեստը կօգնի հասկանալ, թե ինչ է վկայում ձեր ընտրությունն այն ամենի մասին, ինչը չի բավականացնում ձեզ կյանքում։
Առողջ լյարդն ի վիճակի է ֆիլտրել տոքսինները և դրանք դուրս հանել օրգանիզմից։ Բայց եթե այս օրգանը գերծանրաբեռնվում է, հաճախ լյարդն ինքն է օգնության կարիք ունենում։ Լյարդի համար ամենավտանգավոր խնդիրներն ակնհայտ են՝ ալկոհոլ, վարակներ, որոշակի քիմիական նյութերի «հարձակումներ», յուղոտ մթերք։ Նշաններ, որոնք կօգնեն հասկանալ, որ լյարդը գերբեռնված է տոքսիններով։
«Թրամփի ավիահարվածները Սիրիայում քաղաքական ուղերձ էր, «նամակ», որը, անշուշտ, իր դերակատարությունն ունի Միջին Արևելքի քաղաքականության մեջ, ռուս-ամերիկյան հարաբերություններում։ Բայց իմ կարծիքով՝ այս քայլի ամենակարևոր հարթությունն ամերիկյան ներքին քաղաքականությունն է։ Իմ համոզմամբ՝ Թրամփը կարիք ունի ցույց տալու, որ ինքն ուժեղ է, ղեկավար է, որոշումներ կայացնող է, դերակատար է»: