Բաժիններ՝

5 վաղ նշան, որ լյարդը գերբեռնված է տոքսիններով և չի կարողանում նորմալ աշխատել

Առողջ լյարդն ի վիճակի է ֆիլտրել տոքսինները և դրանք դուրս հանել օրգանիզմից։ Բայց եթե այս օրգանը գերծանրաբեռնվում է, հաճախ լյարդն ինքն է օգնության կարիք ունենում։ Lifer.com.ua-ը գրում է, որ լյարդի համար ամենավտանգավոր խնդիրներն ակնհայտ են՝ ալկոհոլ, վարակներ, որոշակի քիմիական նյութերի «հարձակումներ», յուղոտ մթերք։ Կայքը ներկայացրել է նշանները, որոնք կօգնեն հասկանալ, որ լյարդը գերբեռնված է տոքսիններով։

1. Չեք կարողանում նիհարել՝ չնայած «ամեն ինչ ճիշտ եք անում»։ Կարող եք ֆիզիկապես ակտիվ լինել, հետևել սննդակարգին, բայց քաշն այդպես էլ չփոխվի։ Եթե այս իրավիճակը ծանոթ է ձեզ, դիմեք մասնագետի օգնությանը, հետազոտվեք։

2. Մաշկի փոփոխություններ։ Մաշկը կարող է դեղնավուն երանգ ստանալ, կարող են առաջանալ բշտիկներ, քոր, մաշկի գերզգայունություն։

3. Մեզի գույնի մգացում։ Մեզը կտրուկ փոխում է գույնը և տհաճ հոտ ստանում հիմնականում երկու պատճառով՝ կամ չափազանց քիչ ջուր եք խմում, կամ լյարդի հետ կապված խնդիրներ ունեք։ Ուշադրություն դարձրեք նաև արտաթորանքին. այն չպիտի սև գույնի լինի կամ արյունոտ։

4. Փոփոխություններ որովայնի ներքին հատվածում։ Հարկավոր է ուշադրություն դարձնել երկու նշանի՝ որովայնի ներքևի հատվածում քրոնիկական սպազմեր և գազերի կուտակում, բարձր ճնշում։

5. Քրոնիկական հոգնածություն և թուլություն։ Այս նշաններից յուրաքանչյուրը, հատկապես՝ դրանց համադրությունը, պետք է նշան լինի, որպեսզի անհապաղ դիմեք բժշկի օգնությանը։ Որքան վաղ հայտնաբերեք խնդիրը, այնքան արագ կարող եք ազատվել դրանից։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս