Gorillaz-ը թողարկել է Let Me Out նոր թրեքը
Gorillaz բրիտանական խումբը իր YouTube հաշվում հրապարակել է Let Me Out նոր երգը: Կոմպոզիցիան ուղեկցվում էվիրտուալ կոլեկտիվի մասնակիցներին պատկերող տեսաշարքով։
Let Me Out սինգլը տեղ կգտնի Gorillaz-ի Humanz. խորագրով նոր ալբոմում: Խմբի հիմնադիր Դեյմոն Ալբառնն ավելի վաղ հայտարարել է, որ կոլեկտիվն ավելի քան 40 չհրապարակված թրեքներ ունի, որոնք երաժիշտը պլանավորում է թողարկել:
Նրա խոսքով՝ ձայնագրություններն արվել են առաջիկա՝ թվով հինգերորդ ստուդիական ալբոմի վրա աշխատանքի ընթացքում, որի ռելիզը նշանակված է ապրիլի 28-ին, բայց ինչինչ պատճառներով սկավառակի վրա չեն հայտնվել:
«Ես այժմ դանդաղորեն դիտում եմ բոլոր այն կոմպոզիցիաները, որոնք մերժվելէին, եւ լրամշակում եմ դրանք»,-ասել է Ալբառնը:
Նա հավելել է, որ 40-45 երգերի պաշարն իրեն թույլ կտա «խաղի մեջ մնալ եւս առնվազն 18 ամիս»: Humanz անվանումը կրող առաջիկա սկավառակը կներառի 19 թրեք: Ավելի վաղ Gorillaz-ը նոր ալբոմի կոմպոզիցիաներով թողարկել է չորս հոլովակ՝ Saturnz Barz-ը, Andromeda-ն, Weʼve Got The Power-ը եւ Ascensionը: Gorillaz-ը վիրտուալ ռոքխումբ է, որի մասնակիցները մտացածին անիմացիոն գործող անձինք են՝ 2Dն, Մերդոք Նիքալսը, Նուդլը եւ Ռասել Հոբսը: Կոլեկտիվը հիմնվել է 1998 թվականին՝ Blur-ի ֆրոնտմեն Դեյմոն Ալբառնի եւ նկարիչ Ջեյմի Հյուլեթի կողմից: