Բաժիններ՝

9 սովորություն, որ հանգեցնում են աղքատության

Greatpicture.ru կայքը գրում է, որ գոյություն ունի 9 նշան, որոնք հատուկ են աղքատ մարդկանց։

1. Իր անձին խղճալու զգացում։ Աղքատության հակված մարդիկ խղճում են իրենց և կարծում են, թե հարուստ լինել իրենց տրված չէ ճակատագրով։ Ոմանք զղջում են, որ կին են ծնվել, կամ՝ այս կամ այն ազգին պատկանելության, հասակի, մաշկի գույնի, կրոնի, մինչև այժմ ամուսնացած չլինելու համար, և այլն։ Ինքդ քեզ խղճալու զգացումը կանգնեցնում է քո ընթացքը և մշտական աղքատություն ապահովում։

2. Ժլատություն։ «Զեղչ» բովանդակությունը կրող պաստառի մշտական որոնումը, որակյալ կրթության համար վճարելու ցանկության բացակայությունը նշաններ են, որոնք հատուկ են աղքատներին։ Սա ոչ թե խելամտության, այլ եկամուտների և ծախսերի անհավասարակշռության նշան է։

3. Զբաղվել գործերով, որոնք ատում եք։ Սեփական աշխատանքն ատող բոլոր մարդիկ պատրաստ են անհաջողության և աղքատության։ Փրկության ուղին հետևյալն է՝ անել այն, ինչ ամենամեծ հաճույքն է պատճառում։ Միայն այս ոլորտում դուք կարող եք հրաշալի արդյունքների հասնել։

4. Հաջողությունը գումարով չափելու սովորություն։ Աղքատ մարդը վստահ է, որ միայն որոշակի քանակի գումար ունենալը կարող է իրեն ուրախություն պատճառել։ Բայց պրակտիկան ցույց է տալիս, որ նույնիսկ այդ դեպքում երջանկությունը չի գալիս։ Հաջողակ մարդը երջանկությունը գտնում է առավել նշանակալից երևույթներում։

5. Ավելի շատ գումար ծախսել, քան կարող եք ինքներդ ձեզ թույլ տալ։ Կրեդիտ քարտերն ու բանկերի ժպտերես աշխատակիցները կարող են օգնել՝ հայտնվել աղքատության փոսում։ Մարդը, ով չի ցանկանում հաջողակ լինել, չի հասկանում վարկի տարբերությունը, որի նպատակը սեփական բիզնեսի զարգացումն է, այն վարկից, որի նպատակը շքեղ մեքենա կամ դղյակ գնելն է։

6. Րոպեական օգուտի ընտրություն։ Ամեն ինչ միանգամից ստանալու ցանկությունն աղքատ մարդկանց բնորոշ հատկություններից մեկն է։ Նրանք ի վիճակի չեն հասկանալ, որ միջին աշխատավարձով աշխատանքի ընդունվելու դեպքում մի քանի տարի անց կարելի է ավելի շատ բան ունենալ, քան ուշադրությունը կենտրոնացնելով միայն այն հանգամանքի վրա, թե ինչ կարող եք ստանալ մեկ ամիս անց։

7. Տրտնջալու հատկություն։ Կյանքը ծա՞նր է, պարզապես անտանելի՞։ Շուրջբոլորը խտրականությո՞ւն է, և դուք ազնիվ լինելով՝ չե՞ք կարողանում գտնել դեպի հաջողություն տանող ճանապարհը։ Այս ամենի հետ կհամաձայնի յուրաքանչյուր անհաջողակ։

8. Ինքդ քեզ մյուսների հետ համեմատելը։ Մտածեք՝ արդյոք ցանկանո՞ւմ եք թույլ տալ, որ արտաքին աշխարհը վերահսկի ներքինը։

9. Սեփական ընտանիքից մեկուսանալը։ Ընտանիքը ներքին աջակցության աղբյուր է։ Ընտանիքի անդամներին կարելի է դիմել բոլոր այն դեպքերում, երբ այլևս ոչինչ չի մնացել։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս