Բաժիններ՝

Լևոն Ջուլֆալակյանը հրապարակեց Եվրոպայի առաջնությանը մասնակցող ըմբիշների անունները

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ապրիլի 8-ին ավարտում է ծաղկաձորյան ուսումնամարզական հավաքը:

Գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ թիմը նախապատրաստվում է մայիսի 5-ից 7-ը Սերբիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Մարզչական շտաբն արդեն որոշել է, թե ովքեր են հանդես գալու այդ ստուգատեսում:

Լևոն Ջուլֆալակյանը ՀԱՕԿ լրատվականին հայտնել է Եվրոպայի առաջնություն մեկնող ըմբիշների անունները: Նրանք են` 59 կգ քաշային կարգ՝ Գևորգ Ղարիբյան, 66 կգ՝ Կարեն Ասլանյան, 71 կգ՝ Ռաֆայել Ալեքսանյան, 75 կգ՝ Կարապետ Չալյան, 80 կգ՝ Սարգիս Քոչարյան, 85 կգ՝ Մաքսիմ Մանուկյան:

«Ո՞վ 98 կգ քաշային կարգում կներկայացնի Հայաստանը, կհայտարարենք ապրիլի 25-ին: Այս քաշային կարգի անվիճելի առաջատար Արթուր Ալեքսանյանը ծունկը ցավեցրել է: Սպասում ենք: Եթե մինչ այդ լավանա, նա կմեկնի, իսկ եթե զգանք, որ խանգարելու է, նրան կփոխարինի Արթուր Շահինյանը: Իսկ 130 կգ քաշային կարգում մենք նպատակահարմար չենք գտել մասնակից ունենալ Եվրոպայի առաջնությունում», – ասել է գլխավոր մարզիչը:

Լևոն Ջուլֆալակյանը նաև տեղեկացրել է, որ Արսեն Ջուլֆալակյանը ներկայումս Տալլինում է, որտեղ մասնակցելու է միջազգային խոշոր մրցաշարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս