COP17-ին պետք է ամբողջ քաղաքում աղմուկ բարձրացնել գերիների հարցով, հանրությունը պետք է գործի. Բալյան

«Երեք տարի բանտում. խաղաղությունն ու հայ գերիները» խորագրով քննարկմանն ամերիկահայ կոնֆլիկտաբան, միջազգային հակամարտությունների կարգավորման և բանակցությունների մասնագետ Հրայր Բալյանը նշեց, որ երբ այս տարվա մայիսին Երևանում հրավիրվել էր ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովը, և եվրոպական երկրների ղեկավարությունն այստեղ էր, ինքն առաջարկել է նրանց ուշադրությունը սևեռել հայ գերիների և բանտարկյալների հարցի վրա: Եվ հիմա, ըստ նրա, COP17-ն է առջևում, և պետք է ամբողջ քաղաքում աղմուկ բարձրացնել գերիների հարցով, հանրությունը պետք է գործի:

«Առանց պայմանների՝ նրանց ազատումը մեր բոլորի պարտավորությունն է: Չենք կարող ասել, որ միայն պետությանն է, և մենք       հանգիստ նստենք: Ոչ, մենք էլ ենք հանցավոր սրանում, բոլորս՝ ՀՀ-ում և Սփյուռքում: Բոլորս հանցավոր ենք, որ բավարար աշխատանք չենք տանում այս գերիների ազատ արձակման համար: Մտածեք, ինչ առիթներ ենք բաց թողել, որ կարող էինք այս հարցերն արծարծել՝ թե՛ մեր պետության հետ, թե՛ Ադրբեջանի դեմ միջազգային հարթակներում: Ամեն օր և ամեն տեղ այս հարցը պիտի արծարծենք՝ մինչև այս մարդիկ դուրս գան իրենց 3 կամ 6 տարվա ազատազրկումից»:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930