Բաժիններ՝

Գերմանացի գրող և նկարազարդող Վոլֆ Էռլբրուխը դարձել է Աստրիդ Լինդգրենի հիշատակի մրցանակի դափնեկիր

Գերմանացի գրող եւ նկարազարդող Վոլֆ Էռլբրուխը դարձել է Աստրիդ Լինդգրենի հիշատակի միջազգային մրցանակի դափնեկիր, որը շնորհվում է երեխաների եւ դեռահասների համար գրականության բնագավառում ունեցած նվաճումների համար:

Այս մասին ժյուրին հայտարարել է Ստոկհոլմի Թագավորական գրադարանում կայացած մամուլի ասուլիսում:

Ինչպես նշել են ժյուրիի անդամները, «Վոլֆ Էռլբրուխը բարդ բաները պարզ ու հարմար է դարձնում ցանկացած տարիքի ընթերցողների համար»: Էռլբրուխը բազմաթիվ մրցնանակների դափնեկիր է: Իր ստեղծագործության մեջ նկարիչը զուգակցում է տարբեր տեխնիկաներ՝ ապլիկացիա, գծանկար, գունանկար: Էռլբրուխի գրքերի թվում են՝ «Փոքրիկ խլուրդը», «Լեոնարդը», «Արջի հրաշքը», «Ֆրաու Մայեր կեռնեխը»:

Աստրիդ Լինդգրենի մրցանակը սահմանել է Շվեդիայի կառավարությունը 2002 թվականի հունվարին գրողի մահվանից հետո: Դրամական պարգեւը կազմում է 5 միլիոն շվեդական կրոն (շուրջ 562 հազար դոլար), հաղորդել է ՏԱՍՍ­-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս