«Ամեն խաշ ուտելուց իրենց համար Exit poll-եր են անում». Հրանտ Բագրատյան

«Ոչ մի մեկնաբանություն չեմ ուզում անել»,- 168.am-ի հետ զրույցում` խոսելով Exit poll-ի հրապարակած նախնական արդյունքների մասին, ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախընտրական ցուցակի պատգամավորության թեկնածու Հրանտ Բագրատյանը:

Հիշեցնենք, որ, ըստ Exit poll-ի տվյալների՝ «Ազատ դեմոկրատները» խորհրդարանական ընտրություններին չի հաղթահարելու անցողիկ շեմը:

Հ. Բագրատյանի խոսքով՝ դրանք ապօրինի, չգրանցված արդյունքներ են. «Ով բերում է, նա էլ անում է: Ամեն խաշ ուտելուց իրենց համար Exit poll-եր են անում, ես իսկապես  հիասթափված եմ նման բաներից: Ճի՞շտ է, թե՞ ոչ, չեմ կարող ասել, որովհետև ոչ մեկը գրանցված չէ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ոչ ոքի չի գրանցել: Դրանք օտարերկրյա, այսպես կոչված, կազմակերպություններ են, որոնք Հայաստանում զբաղված են դրամաշորթությամբ»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս