Ուշադրություն, այս վիտամինի պակասը 50 տոկոսով մեծացնում է միգրենի և գլխացավերի առաջացման հավանականությունը
Budetezdorovy.ru կայքը գրում է, որ միգրենը զգալիորեն ազդում է մարդու կյանքի որակի վրա։ Բացի գլխացավից, հիվանդը կարող է գանգատվել տեսողության մթագնումից, սրտխառնոցից, փսխումից, թուլությունից, լուսազգայունությունից, քրտնարտադրությունից և այլն։ Հիվանդությունը բավական տարածված է, դեպքերի մեծամասնությունում դրանով տառապում են կանայք։ Միգրենի առաջացման տարբեր գործոններ են նշվում, այդ թվում.
- հորմոնալ անհավասարակշռություն
- քնի պակաս
- ավելորդ քաշ
- որոշ դեղամիջոցներ
- ալերգիկ ռեակցիաներ
- գենետիկ նախատրամադրվածություն։
Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ միգրենով տառապող անձինք թեթևացում են զգում վիտամին B2 ընդունելու դեպքում։ Ըստ դրանց արդյունքների՝ օրական 400 մգ վիտամինի օգտագործումը կարող է 2 անգամ նվազեցնել միգրենի նոպաների թիվը։
Այս վիտամինի բնական աղբյուր են համարվում.
- կաթնամթերքը
- ձուն
- կանաչ բանջարեղենը
- դիետիկ միսը
- լոբազգիները
- ընդեղենը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը