Ոչ միայն համեղ, այլև օգտակար. պիստակի 8 օգտակար հատկություն, որոնց մասին չգիտեք

Fithacker.ru կայքը գրում է, որ հաճելի համի շնորհիվ պիստակ սիրում են շատերը։ Սակայն քչերը գիտեն այն մասին, որ պիստակը բազմաթիվ օգտակար հատկություններ ունի։

Սիրտ։ Անցկացված մի քանի հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ պիստակը դրական ազդեցություն է ունենում սիրտ-անոթային համակարգի վրա։ Հիպերտոնիայի դեպքում այն կարող է օգնել կարգավորել ճնշումը։

Առողջ ճարպեր։ Ընդեղենն առողջ ճարպեր է պարունակում։ 50 պիստակը մոտավորապես 160 կալորիա է պարունակում, ինչը նշանակում է, որ քիչ կալորիաներ օգտագործելով՝ կարող եք օրգանիզմն ապահովել առողջ ճարպերով։

Բջջանյութ։ Պիստակն ավելի շատ բջջանյութ է պարունակում, քան վարսակի փաթիլները։

Կարդացեք նաև

Կարոտին։ Պիստակը պարունակում է նյութեր, որոնք նվազեցնում են մակուլյար դեգեներացիայի առաջացման հավանականությունը։

Ֆիտոստերոլ։ Պիստակը նաև նյութեր է պարունակում, որոնք կարող են օգտագործվել մսին փոխարինելու համար։ Սա առավել կարևոր է բուսակերների համար։ Պիստակ օգտագործելով՝ նրանք կստանան այդ նյութերի բավարար քանակը։

Սպիտակուցներ։ Պիստակը հարուստ է բուսական սպիտակուցներով։

Հակաօքսիդանտներ։ Հակաօքսիդանտներն օգնում են ընդհանուր օրգանիզմին և իմունային համակարգին։

Սննդարար նյութեր։ Բացի արդեն իսկ նշված նյութերից՝ պիստակը հարուստ է երկաթով, կալիումով, ֆոսֆորով, մեգնեզիումով, B6 վիտամինով։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031