Առավոտյան 5 սովորություն, որոնց պատճառով ավելորդ քաշ ենք հավաքում
Արդեն վաղուց ֆասթ-ֆուդ չեք օգտագործում, պարբերաբար զբաղվում եք սպորտով, բայց այդպես էլ չեք կարողանում ազատվել ավելորդ կիլոգրամներից։ Adme.ru կայքը գրում է, որ քչերը գիտեն, որ որոշակի սովորություններ կարող են խանգարել ազատվել ավելորդ կիլոգրամներից։
Շատ եք քնում։ Քնի պակասը հանգեցնում է շատ ուտելու։ Բայց չափից շատ քնելը ևս լավագույն լուծումը չէ։ Ըստ PLOS One ամսագրի հետազոտության՝ 10 ժամից ավելի տևող պարբերական քունը հանգեցնում է մարմնի քաշի ավելացման։ Բժիշկները խորհուրդ են տալիս քնել 7-9 ժամ։
Հավաքվում եք մթության պայմաններում։ Արթնանալուց հետո միանգամից բացեք վարագույրը։ Ըստ PLOS One ամսագրի հետազոտության՝ առավոտյան արևի ճառագայթները կօգնեն արթնանալ և գործի գցել նյութափոխանակությունը։
Անկողինը չեք հավաքում։ Քնի ամերիկյան ասոցիացիայի հետազոտություններից մեկի համաձայն՝ ավելի լավ ենք քնում, երբ ամեն օր հավաքում ենք անկողինը, ապա նորից բացում։ Իսկ առողջ քունն առողջ քաշ ունենալու ամենաարագ ճանապարհն է։
Մոռանում եք կշռվել։ Հետազոտություններն ապացուցել են, որ ամեն օր կշռվելը թույլ է տալիս առավել արդյունավետ ազատվել ավելորդ քաշից։ Կշռվելու լավագույն ժամանակն առավոտն է։
Նախաճաշին քիչ եք ուտում։ Հետազոտությունները ցույց են տվել, որ առավոտյան հարկավոր է շատ ուտել։ Սպիտակուցից, ածխաջրերից ու փոքր դեսերտից բաղկացած նախաճաշը թույլ կտա պահպանել օրվա ռեժիմը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը