Բաժիններ՝

Իբրահիմովիչը կարող է դառնալ MLS-ի պատմության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

«Լոս Անջելես Գելեքսին» լրջորեն հետաքրքրված է  «Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ  հարձակվող Զլատան Իբրահիմովիչի ծառայություններով:

Ակումբը պատրաստ է Իբրահիմովիչին դարձնել MLS-ի պատմության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:

Ակումբի ղեկավարությունը կարծում է, որ Իբրահիմովիչը կարող է մեծ ֆինանսական օգնություն բերել թիմին, բացի այդ,  35-ամյա շվեդը կարող է նպաստել ԱՄՆ-ում ֆուտբոլի զարգացմանը:

Ըստ ամերիկյան մամուլի՝ Իբրահիմովիչն իր աշխատավարձով կշրջանցի մինչև այդ ամենաբարձր աշխատավարձ ունեցող ֆուտբոլիստներ Սթիվեն Ջերարդին և Կակային:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ Իբրահիմովիչի և մանչեսթերյան ակումբի պայմանագիրն ավարտվում է այս ամառ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031