Բաժիններ՝

Ատամի մածուկի օգտագործման 6 անսովոր եղանակ

Ատամի մածուկը կօգնի մաքրել տունը, հեռացնել հետքերը, զարդերին վերադարձնել փայլը, և ոչ միայն։ Lifehacker.ru-ն ներկայացրել է ատամի մածուկի օգտագործման 6 անսովոր եղանակ։

Արդուկի մաքրում։ Ժամանակի ընթացքում արդուկի վրա կարող են հայտնվել հետքեր և փառ, որոնք հեշտությամբ կարող եք մաքրել ատամի մածուկի միջոցով։ Քսեք այն արդուկի արտաքին հատվածին, թողեք որոշ ժամանակ, մաքրեք թաց շորով։

Մեքենայի լուսարձակների մաքրում։ Եթե լուսարձակներն ապակուց չեն, ատամի մածուկը կարող եք քսել դրա վրա, մաքրել շորով։

Կարդացեք նաև

Զարդերի մաքրում։ Ցանկացած զարդ կարելի է մաքրել ատամի մածուկի և շորի օգնությամբ։ Երբ ավարտեք մաքրելու գործընթացը, զարդը լվացեք ջրով։

Ձեռքերն ազատեք տհաճ հոտից։ Ձուկ պատրաստելու կամ սոխ կտրատելու արդյունքում ձեռքերից տհաճ հոտ է գալիս, որը կարելի է վերացնել ատամի մածուկի օգնությամբ։ Քսեք այն մատներին, թողեք մի քանի րոպե, ապա լվացեք ձեռքերը։

Գորգի վրայի հետքերը մաքրելու համար։ Ատամի մածուկը քսեք հետքին և թողեք որոշ ժամանակ, ապա մաքրեք։

Հեռախոսի էկրանն ազատեք քերծվածքներից։ Մի փոքր ատամի մածուկը քսեք փափուկ կտորին, զգուշությամբ մաքրեք էկրանն այնքան ժամանակ, մինչև քերծվածքներն անհետանան։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031