Յուրա Մովսիսյանը մասնակցել է «ՌՍԼ»-ի մրցաշրջանի անդրանիկ խաղին
Ամերիկայում մեկնարկել է ՄԼՍ-ի ֆուտբոլային լիգայի նոր մրցաշրջանը: Յուրա Մովսիսյանի «Ռեալ Սոլթ Լեյք»-ը մրցաշրջանի առաջին հանդիպումը անցկացրեց` մրցելով «Տորոնտո»ի հետ: Խաղի ընթացքում դարպասի գրավում չարձանագրվեց` ոչ-ոքի 0:0:
Հայաստանի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը թիմի մեկնարկային կազմում էր և փոխրինվեց 68-րդ րոպեին:
Հաջորդ հանդիպումը «Ռեալ Սոլթ Լեյք»-ը կանցկացնի մարտի 11ին: