Բաժիններ՝

«Հայաստանում ամեն երրորդ օգտատեր ենթարկվում է կիբերհարձակման». Սերգեյ Նովիկով

«Կասպերսկի Լաբորատորիայի» գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին կրկին Հայաստանում է՝ այս անգամ մասնակցելու ոչ միայն հատուկ լրագրողների համար կազմակերպված «Թվային աշխարհի սպառնալիքները» թեմայով մամուլի ընթրիքին, այլ նաև հագեցած այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել մի շարք բարձրաստիճան պետական պաշտոնյաների, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ:

«Թվային աշխարհի սպառնալիքները» թեմայով մամուլի ընթրիքին Եվգենի Կասպերսկու հետ մասնակցում էին նաև նույն ընկերության հետազոտությունների և սպառնալիքների վերլուծության գլոբալ կենտրոնի ղեկավարի տեղակալ Սերգեյ Նովիկովը, ինչպես նաև Հայաստանում «Կասպերսկի Լաբորատորիայի» պաշտոնական ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը:

Սերգեյ Նովիկովը հանդիպմանը մասնակցող լրագրողներին տեղեկացնում  է՝ 2016 թվականի ընթացքում 1 օգտատերը բախվել է այնպիսի սպառնալիքների, որոնք համացանցի միջոցով տարածվում են 13 տարին մեկ անգամ:

Կարդացեք նաև

«Հայաստանում տարվա ընթացքում, անհատական համակարգչի յուրաքանչյուր օգտատեր միջինը 13 անգամ բախվել է համացանցային սպառնալիքների, տեղային վնասաբեր ծրագրերի հետ նա 6 անգամ հաճախ է գործ ունենում՝ տարվա ընթացքում միջին հաշվարկով 83 անգամ:  Հայաստանն այս հորիզոնականը  զբաղեցնում է օգտատերերի 33 տոկոսի ինտերնետային գրոհների ենթարկվելու պատճառով»,- վիճակագրական տվյալներ է ներկայացնում բանախոսը:

ԱՊՀ բոլոր պետությունները հավասարապես ընդգրկված են  կիբերհարձակումների ենթարկվող երկրների ցանկում՝ Ռուսաստանի գլխավորությամբ, որն առաջին տեղում է:

Անդրադառնալով հայ օգտատերերի ցուցանիշներին, Սերգեյ Նովիկովը մանրամասնում է՝ նրանց  40 տոկոսը ենթարկվել է, այսպես կոչված, տեղային սպառնալիքների՝ վնասակար օբյեկտների կողմից, որոնք սարքերում հայտնվում են կրիչների միջոցով: Միջին հաշվարկով՝ օգտատերը տարեկան 82 անգամ բախվում է տեղային սպառնալիքների, որոնք բխում են ձայնասկավառակներից, հիշողության կրիչներից, խտասկավառակներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս