Արամ Մանուկյանը բացառում է ՀՀԿ-ի հետ համագործակցությունը

Հայ ազգային կոնգրես կուսակցությունը բացառում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը;

«Մենք արդեն հայտարարել ենք, որ որևէ կերպ չենք համագործակցելու Հանրապետականի հետ: Դա բացառվում է: Մեկ անգամ չէ, որ ասել ենք, որ երկրում ստեղծված վիճակի մեղավորը իշխող կուսակցությունն է: Մենք հակոտնյա կուսակցություններ ենք»,-  նշեց Մանուկյանը:

Նա ընդգծեց, որ իրենք կողջունեն, եթե իշխանությունները կյանքի կոչեն ԼՂ հակամարտության հարցում խաղաղության հասնելու իրենց առաջարկած ծրագիրը: Սակայն այդ դեպքում էլ Մանուկյանը բացառում է ՀՀԿ-ի հետ համագործակցությունը՝ նշելով, որ իրենք կբավարարվեն իշխանությունների այդ քայլը ողջունելով:

Տեսանյութեր

Լրահոս