
Իտալական շոկոլադե պաղպաղակ «Ջելատո»՝ պատրաստված տնային պայմաններում

Էներգետիկ արժեքը մեկ չափաբաժնում.
1. Կալորիականություն – 336 կկալ
2. Սպիտակուցներ – 7.4 գ
3. Ճարպեր – 18.3 գ
4. Ածխաջրեր – 35.2 գ
Բաղադրիչներ
1. Կաթ – 6 բաժակ
2. Շաքարավազ – 1 բաժակ
3. Ձվի դեղնուց – 12 հատ
4. Մուգ շոկոլադ – 340 գ
5. Կակաո – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
1. Մեծ կաթսայի մեջ խառնել մի փոքր հարած դեղնուցները, 3 բաժակ կաթը և շաքարավազը: Դնել ցածր կրակի վրա և հարելով տաքացնել՝ մինչև զանգվածի պնդանալը: Վերցնել կրակից և դանդաղ ավելացնել մնացած կաթը և մանրացրած շոկոլադի կեսը: Խառնել մինչև միասեռ զանգված դառնալը:
2. Սառեցնել սառնարանում:
3. Մանրացնել մնացած շոկոլադը և ավելացնել սառած զանգվածի մեջ: Խառնել և դնել սառնարանի մեջ. յուրաքանչյուր 30 րոպեն մեկ հանել սառնարանից և խառնել:
4. Մատուցելուց առաջ վրան կակաո ցանել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը