Փետրվարի 17-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը տեղեկացրել էր, որ «Վահագնի» թաղամասում ինքը վարձով է ապրում: «Այսօր Վահագնի թաղամասում ես բնակվում եմ վարձով»,-նշել է Օհանյանը: Միայն թե, նկատենք, որ «Վահագնի» թաղամասում ապրելը, այն էլ՝ վարձով, շատ թանկ հաճույք է եւ համեստ դրամական միջոցների տեր մարդկանց հասու չէ:
Փետրվարի 20-ին և լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմի խախտել է շուրջ 75 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 900 կրակոց:
Նախընտրական այս շրջանում ՀԱԿ-ը հայտնվել է բավական ծանր ֆինանսական վիճակում։ Մեզ հասած տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը օրերս Խաչատուր Սուքիասյանին եւ Գուրգեն Արսենյանին առանձին-առանձին հորդորել է ֆինանսապես աջակցել ՀԱԿ-ին, քանի որ այդ քաղաքական ուժի ներկայությունը ԱԺ-ում իր համար կարեւոր է։
Սեյրան Օհանյանը մեկ անգամ բանակը ներքաշել է ընտրական պրոցեսների մեջ, այն ժամանակ իշխանության կողմից ընդդիմության դեմ, Հայաստանի 10 անմեղ քաղաքացի է զոհվել, եւ ոչ ոք նրան չի պատժել:
Սերժ Սարգսյանը ԶՈՒ սպայական կազմի հետ հանդիպման ժամանակ այսպես է մեկնաբանել ժամանակին սահմանադրական փոփոխությունների իր նախաձեռնությունը. «Այսպիսով մենք բացառել ենք «համակեցության» պայմաններում հանրապետության նախագահի ու վարչապետի անառողջ մրցակցության հնարավորությունը: Կարծում եմ՝ սա շատ կարեւոր է»:
Գյումրիում ՀՀԿ ռետինգային ընտրակարգով առաջադրված Արման Սահակյանն արդեն իսկ լծվել է իր օգտին ձայներ ապահովելու գործին։ Մեզ հասած տեղեկություններով՝ Սահակյանն իրեն պատկավող «Սովրանո» ընկերության աշխատակիցներին խմբերով գրանցում է Գյումրիում, որպեսզի նրանք քվեարկեն իր օգտին։
Մեզ հասած տեղեկությունների համաձայն, Տարոն Մարգարյանի թիմակիցները «հոշոտում» են իրար։ Օրերս Տարոն Մարգարյանի խորհրդական, Քանաքեռ-Զեյթուն համայնքի նախկին թաղապետ Արայիկ Քոթանջյանը Ներսիսյան փողոցում գտնվող վրացական ռեստորանում Ռոբերտ Սարգսյանի համար աշխատող երկու շտաբի պետերի ու եւս 15 պատասխանատուների հետ քեֆ է կազմակերպել, որին ընթացքում միացել է նաեւ Տարոնի պրոտեժեն` Ռոբերտ Սարգսյանը:
Չարենցավանում ՀՅԴ ռեյտինգային ցուցակով խորհրդարանական ընտրություններին մասնակցում է նաեւ Չարենցավանի նախկին տեխնիկումի տնօրեն Արտակ Գրիգորյանը:
Սույն գործի հետագա քննության ընթացքում հրապարակումներ եղան, թե դրա հետեւում կանգնած է Սեյրան Օհանյանը: Եվ հիմա, երբ Օհանյանն ընդդիմադիր դաշինք է գլխավորում եւ քննադատում իշխանություններին, վերջիններս մտածում են՝ չխնայել նրան եւ այդ գործի շրջանակներում առնվազն որոշակի բացահայտումներ անել նրա մասին:
Ադոլֆ Հիտլերի անձնական հեռախոսն ԱՄՆ-ում փետրվարի 19-ին կայացած աճուրդում վաճառվել է 243 հազար դոլարով:
Լոռու մարզային քննչական վարչությունում կատարված քննությամբ պարզվել է, որ քաղաքացի Ս.Կռոյանը 2015 թվականի դեկտեմբերի 1-ին նշանակվել է «Հայանտառ» ՊՈԱԿ «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի Խնձորուտի անտառպետության անտառապետի ժամանակավոր պաշտոնակատար և ի պաշտոնե պարտավոր եղել անմիջականորեն իրականացնել անտառպետության ղեկավարումը, ի թիվս այլ գործառույթների՝ հսկել տարածքում իրականացվող աշխատանքները, կանխարգելել, հայտնաբերել և օրենքով սահմանված կարգով ընթացք տալ ՀՀ անտառային օրենսդրության խախտումները։
Արդեն շատ վաղուց գաղտնիք չէ, որ բալանսավորված ճիշտ սնունդը կարևոր դեր է խաղում մարդու սննդակարգում:
Մեզանից յուրաքանչյուրը հանդիպել է մարդկանց, ովքեր մագնիսի նման դեպի իրենց են ձգում հակառակ սեռի ներկայացուցիչներին։ Դեպքերի մեծամասնությունում առկա է կապ կենդանակերպի նշանների և հիացնելու ունակության միջև։
Օսլան կարող է օգնել լուծել մի շարք կենցաղային խնդիրներ՝ առանց քիմիական միջոցների օգտագործման։
Պինդ սնունդ օգտագործելու արդյունքում առաջացած խնդիրներից ազատվելու համար կարող եք անանասից և պապայայից պատրաստված մրգային աղցան օգտագործել։ Հարկավոր է հիշել, որ նյութափոխանակության համակարգի նորմալ աշխատանքի համար հարկավոր է թարմ մրգեր, բանջարեղեն օգտագործել։ Հարկավոր է հետևել սնվելու ռիթմին, բաց չթողնել սննդի ընդունումը։
2017 թվականը վատ չի սկսվում, եթե հիմնվենք պաշտոնական վիճակագրության տվյալների վրա։ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալները վկայում են, որ տնտեսական ակտիվությունն այս տարվա հունվարին՝ նախորդ տարվա հունվարի նկատմամբ, 6.5%-ով աճել է։