Տարոն Մարգարյանի թիմակիցները «հոշոտում » են իրար. ռեստորանում նրանց քեֆը վերածվել է ծեծկռտուքի. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Մեզ հասած տեղեկությունների համաձայն, Տարոն Մարգարյանի թիմակիցները «հոշոտում» են իրար։ Օրերս Տարոն Մարգարյանի խորհրդական, Քանաքեռ-Զեյթուն համայնքի նախկին թաղապետ Արայիկ Քոթանջյանը Ներսիսյան փողոցում գտնվող վրացական ռեստորանում Ռոբերտ Սարգսյանի համար աշխատող երկու շտաբի պետերի ու եւս 15 պատասխանատուների հետ քեֆ է կազմակերպել, որին ընթացքում միացել է նաեւ Տարոնի պրոտեժեն` Ռոբերտ Սարգսյանը:
Ըստ ականատեսների, նախընտրական «ռազմավարության» քննարկումն այնքան բուռն ու թեժ է ստացվել, որ մի երկու բաժակից հետո քեֆը վերածվել է ծեծկռտուքի:
Թիմակիցները մի լավ ծեծել են իրար, պահպանել են հայկական ավանդական ծեծի բոլոր կանոնները` միմյանց դեմ թուր ճոճելու եւ սուսերով պարի տեսքով:
Հ.Գ. Հիշեցնենք, որ Տարոնի խորհրդական, տխրահռչակ Արայիկ Քոթանջյանը նախկինում եւս հայտնվել է նման միջադեպերի մեջ:
Մասնավորապես, 2009-ի Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ նրան հենց իր կաբինետում ծեծել էին Ծառուկյանի թիմակիցները: Ինչպես ասում են` «Կարկուտը ծեծած տեղն է ծեծում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես»թերթի այսօրվա համարում: