Օսլա՝ միջոց 20 խնդրի դեմ. դուք կզարմանաք
Fithacker.ru կայքը գրում է, որ օսլան կարող է օգնել լուծել մի շարք կենցաղային խնդիրներ՝ առանց քիմիական միջոցների օգտագործման։
1. Արծաթ։ Ջրի մեջ կարող եք 2 թեյի գդալ օսլա լցնել, թրջել իրերը, ապա լվանալ սովորական եղանակով։
2. Ապակիներ։ Պարզապես ջրի մեջ օսլա ավելացրեք։ Ապակիները կսկսեն փայլել։
3. Մաքուր գորգ։ Գորգի վրա հայտնվող յուղային հետքերը կարելի է հեռացնել օսլայի օգնությամբ։ Կեղտոտ հատվածին պարզապես օսլա լցրեք, և այն կկլանի կեղտը։ 10 րոպե անց կարող եք գորգը մաքրել փոշեծծիչով։
4. Այրվածքներ։ Մաշկը վերականգնելու գործում կարող է օգնության հասնել օսլան։ Հարկավոր է այն խառնել ջրի հետ, քսել վնասված հատվածին։
5. Իրերն ավելի հեշտ արդուկելու համար։ Որպեսզի լվացած իրերն ավելի հեշտ կարողանաք արդուկել, հարկավոր է մեկ բաժակ ջրին 1 ճաշի գդալ սոդա ավելացնել։
6. Կոշիկի տհաճ հոտից ազատվելու համար։ Օսլան հեշտությամբ կարող է ազատել կոշիկը տհաճ հոտից։ Կոշիկի մեջ օսլա լցրեք և թողեք ամբողջ գիշեր։ Այն մի քանի ժամի ընթացքում կկլանի հոտը։
7, 8։ Կաշվե հագուստ և կահույք։ Հետքերի վրա օսլա լցրեք և մաքրեք խոնավ կտորով։
9, 10։ Գրքեր և քարտեզներ։ Խոնավությունից ազատելու համար կարող եք դնել պոլիէթիլենային տոպրակի մեջ, օսլա լցնել և թափահարել։
11. Հանգստացնող միջոց։ Հանգստացնող միջոց ստանալու համար հարկավոր է պարզապես օսլան խառնել եթերային յուղի հետ։
12. Չոր շամպուն։ Այս միջոցով կարող եք մաքրել շանը։
13. Կահույքին նոր տեսք հաղորդելու համար։ Փայտից պատրաստված կահույքին գեղեցիկ տեսք կարող եք հաղորդել՝ 1։1 հարաբերակցությամբ խառնելով օսլան և ջուրը։
14. Խաղալիքներ։ Խաղալիքները մաքրելու համար կարող եք դրանք դնել տոպրակի մեջ, օսլա լցնել, թափահարել։
15. Գրգռվածություն։ Մաշկի գրգռվածությունից ազատվելու համար կարող եք ջրի մեջ 1-2 ճաշի գդալ օսլա ավելացնել։
16. Դեզոդորանտ։ Առատ քրտնարտադրությունից ազատվելու համար հարկավոր է անութափոսերը լվանալ կաղնու կեղևից պատրաստված թուրմով, ապա մի փոքր օսլա քսել։ Կարող եք նաև եթերային յուղ ավելացնել։
17. Սոուսներ պատրաստելիս կարող եք նաև օսլա օգտագործել։
18. Ձվածեղ։ Մինչև խառնելը կարող եք մի փոքր օսլա ավելացնել, ինչի արդյունքում ձվածեղն ավելի համեղ կլինի։
19. Հատակի ձայներից ազատվելու համար։ Եթե երկար տարիներ չնորոգելու արդյունքում հատակի վրա քայլելու ընթացքում ձայներ են գալիս, կարող եք փոքր ճաքերը լցնել օսլայով։
20. Ներկ։ 1-2 ճաշի գդալ ջրին ավելացրեք երկու անգամ ավելի օսլա, խառնեք սննդային գունավորիչի հետ։ Նախ հարկավոր է եռացնել փոշին, սառեցնել, ապա միայն ավելացնել գունավորիչը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը