Արտակ Գրիգորյանը փորձում է «ձեռնոց նետել» «կոնտրաբանդայի» շեֆին. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Չարենցավանում ՀՅԴ ռեյտինգային ցուցակով խորհրդարանական ընտրություններին մասնակցում է նաեւ Չարենցավանի նախկին տեխնիկումի տնօրեն Արտակ Գրիգորյանը:

Նա այնքան է ոգեւորված, որ փորձում է «ձեռնոց նետել» ձեռքերը շատ երկար «կոնտրաբանդայի» շեֆ Սամվել Սանամյանին: Ու ինչպես նա, այնպես էլ ինքը փորձում է մարդկանց ստիպել` աշխատել իր օգտին:

Բոլոր դպրոցների ուսուցիչների հետ «բացատրական աշխատանք» է տանում, հասկացնելով, որ կրթության ոլորտն իրենց կուսակցությանն է պատկանում, եւ ոլորտի «ենթակաները» պետք է աշխատեն իր` ՀՅԴ թեկնածուի օգտին:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս