
Ինչպես են փոխվել դրամով և դոլարով տրվող վարկերի տոկոսադրույքները (գծապատկերներ)

2016 թվականի ընթացքում ՀՀ Կենտրոնական բանկը մեղմացրեց իր կողմից տարվող կոշտ դրամավարկային քաղաքականությունը։ Նախորդ տարվա ընթացքում ԿԲ-ն մի քանի փուլով նվազեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը` տարեսկզբի 8.75%-ից տարվա վերջին այն հասցնելով 6.25%-ի։
Բացի այդ, ՀՀ առևտրային բանկերը տարվա ընթացքում համալրեցին իրենց կապիտալը, որպեսզի 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ ընդհանուր կապիտալի մեծությամբ համապատասխանեն ԿԲ նոր պահանջին՝ 30 մլրդ դրամին (նախկին 5 մլրդ դրամի փոխարեն)։ Այսինքն՝ բանկերի մոտ կուտակվեցին ռեսուրսներ, որոնք պետք էր տեղաբաշխել։
Այս ամենը՝ դրամավարկային մյուս պայմանների թուլացման հետ զուգահեռ (օրինակ, արտարժույթով ավանդների դիմաց պարտադիր պահուստավորման նորմատիվի նվազեցումը) պետք է բերեին տոկոսադրույքների նվազեցմանը։
Ստորև ներկայացված է, թե ինչպես են փոխվել առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի տոկոսադրույքը՝ ըստ ամիսների (ներկայացված են ՀՀ առևտրային բանկերի կողմից իրավաբանական և ֆիզիկական անձանց տրամադրված տվյալ ժամկետայնության վարկերի միջին կշռված տոկոսադրույքները։ Աղբյուրը՝ ՀՀ ԿԲ)։