«Մենք ցավում ենք Իրանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների համար». ՌԴ ԱԳՆ
Մենք ափսոսում ենք Իրանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների համար, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, հայտնում է RIA Novosti-ն։
«Սկզբունքորեն հասկանալի է, որ միշտ ֆիքսել ենք այն դիրքորոշումը, որ պատժամիջոցները ընդունելի չեն, համապատասխան գործիք չեն այս կամ այն հարցի լուծման համար։ Ներկայումս միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացած է այն բանի վրա, թե ինչպես է առաջ ընթանում գործողությունների համընդգրկուն համատեղ պլանը։ Այդ ուղղությամբ մենք առանձնահատուկ խնդիրներ չենք տեսնում»,- ասել է նա։
Նա նաև ընդգծել է, որ Իրանի փորձարկումները՝ հրթիռային տեխնոլոգիաների կիրառմամբ, չեն խախտում միջուկային գործարքն ու ՄԱԿ-ի ԱԽ 2231 բանաձևերը։
«Այդ դիրքորոշումը մենք հասցրել ենք նաև ամերիկյան կողմին»,- ասել է ռուս դիվանագետը։