Բաժիններ՝

Ձմեռային համեղ և օգտակար նախաճաշ

Միշտ չէ, որ հասցնում ենք առավոտյան նախաճաշել, սակայն բոլորս էլ գիտենք, թե որքան կարևոր է նախաճաշը: Բացի պարզ լինելուց, նախաճաշը պետք է նաև օգտակար լինի: Ձեզ ենք առաջարկում բաղադրատոմս, որը հեշտ է պատրաստվում և շատ օգտակար է:

Նախաճաշի օգտակար հատկանիշները: Նախաճաշի բաղադրության մեջ են մտնում խնձոր, վարսակի փաթիլներ, մեխակ, դարչին և հիլ: Այս բոլոր բաղադրիչներն էլ պարունակում են հզոր և անհրաժեշտ սննդարար տարրեր, որոնց մասին բազմիցս խոսել ենք:

Բաղադրատոմս

• 1 բաժակ ջուր
• 3 մեխակ
• Հիլի 3 սերմ
• ½ բաժակ վարսակի փաթիլներ
• 1խնձոր կամ տանձ
• ¼ թ/գ դարչին
• 2 ճ/գ ընկույզ
• 2 թ/գ կոկոսի փաթիլներ
• 2-3 թ/գ աղացած կտավատ
• Աղ

Կաթսայի մեջ լցրեք ջուրը, մեխակն ու հիլը, հասցրեք եռման ջերմաստիճանի: Ավելացրեք վարսակի փաթիլները, խնձորն ու տանձը, դարչինը, ծածկեք կափարիչն ու եփեք միջին կրակի վրա մոտավորապես 7 րոպե: Վերջում մեխակն ու հիլի սերմերը հանեք: Եվ կարող եք վայելել նախաճաշը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս