Ե՞րբ խուսափել կոճապղպեղից

Չնայած իր օգտակար հատկանիշներին՝ կոճապղպեղն ունի մի շարք հակացուցումներ: Այս արմատը կարող է վնաս հասցնել օրգանիզմին, եթե այն համադրեք հակակոագուլյանտ, բետաբլոկատոր և ինսուլինային դեղամիջոցների հետ:

Իհարկե, կոճապղպեղը չափազանց օգտակար է մի շարք առողջական խնդիրների բուժման դեպքում:

  • Հանգստացնում է մկանային և ոսկրային ցավերը
  • Խթանում է իմունիտետը
  • Հանգստացնում է գլխացավերն ու հազը
  • Խթանում է մարսողական համակարգը, պայքարում է փորկապության, լուծի և թութքի դեմ
  • Լավացնում է արյան շրջանառությունը
  • Նվազեցնում է արյան մեջ շաքարի և խոլեստերինի մակարդակները
  • Կանխարգելում է քաղցկեղային բջիջների աճը
  • Օրգանիզմից դուրս է բերում տոքսինները

Կոճապղպեղն իր հականեխիչ հատկանիշների շնորհիվ միշտ օգտագործվել  տարբեր առողջական խնդիրների դեպքում:

Այնուամենայնիվ, կոճապղպեղով բուժումը ոչ բոլորին է խորհուրդ տրվում:

Ո՞ր դեպքում չի կարելի կոճապղպեղ օգտագործել:

  • Հղիներին

Կոճապղպեղն ունի մի շարք հզոր խթանիչներ, որոնք կարող են վաղաժամ ծննդաբերության հանգեցնել: Հղիները պետք է խուսափեն կոճապղպեղի օգտագործումից՝ հատկապես հղիության վերջին եռամսյակում:

  • Եթե ցանկանում եք քաշ հավաքել

Կոճապղպեղը չափազանց արդյունավետ է՝ ավելորդ քաշից ազատվելու գործում: Այս արմատը խթանում է ճարպերի այրման գործընթացը, այնպես որ, եթե ցանկանում եք քաշ հավաքել, խուսափեք  կոճապղպեղի օգտագործումից:

  • Արյան խախտումների դեպքում

Կոճապղպեղը լավացնում է արյան շրջանառությունը, ինչն ընդհանուր առմամբ բավական օգտակար է, սակայն ոչ այն դեպքում, երբ խոսք է գնում հեմոֆիլիայի մասին:

  • Եթե արյան ճնշման և շաքարային դիաբետի դեմ դեղամիջոցներ եք օգտագործում

Կոճապղպեղը կարող է բացասաբար ազդել օրգանիզմի վրա, հատկապես՝ հակակոագուլյանտների, բետաբլոկատորների և ինսուլինային դեղամիջոցների հետ համադրելիս:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս