Բաժիններ՝

Գումար, թե՞ ֆուտբոլ. 8 ճակատագրական որոշում այս ձմռանը

Շուտով կբացվի ձմեռային տրանսֆերային պատուհանը: Մի շարք ֆուտբոլիստներ, որոնց թվում է նաև պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Լիոնել Մեսսին, կագնած են լուրջ ընտրության առաջ՝ գնալ Ասիա և մեծ գումարներ աշխատել, թե՞ շարունակել խաղալ Եվրոպայում՝ ֆուտբոլը առաջնահերթ համարելով:

EuroSport-ը ներկայացրել է 8 ֆուտբոլիստների, ովքեր այս ձմռանը կանգնած են լուրջ ընտրության առաջ:

1. Լիոնել Մեսսի

Մեսսիին իրենց կազմում տեսնել երազում են ֆուտբոլային աշխարհի գրեթե բոլոր ակումբները: Չինական «Հեբեյ Չայնա Ֆորչունը», օրինակ, կատալոնական «Բարսելոնայի» առաջատարին առաջարկում է տարեկան 100 միլիոն եվրո աշխատավորձ: messi-jpg

2. Օսկար

Լոնդոնի «Չելսին» համառորեն հրաժարվում է ընդունել «Ցզյանսու Սայնտիի» առաջարկը: Չինական ակումբը ֆուտբոլիստի համար առաջարկում է վճարել 97,6 մլն եվրո: Օսկարի ծառայություններով հետաքրքրվում են մի քանի չինական ակումբներ ևս: 2_640x420

3. Կառլոս Տևես

Իսկ ահա չինական մյուս ակումբը «Շանհայ Շենհուան» կարողացել է գերել արգենտինացի ֆուտբոլիստ Կառլոս Տևեսին: Ակումբը Տևեսի համար «Բոկա Խունիորսին» կվճարի 10 մլն եվրո: Տևեսը կստանա 40 մլն եվրո աշխատավարձ: 3_640x420

4. Ալեքսիս Սանչես

«Հեբեյ Չայնա Ֆորչունը» արդեն մի քանի անգամ առաջարկով դիմել է Լոնդոնի «Արսենալին»՝ չիլիացի ֆուտբոլիստ Ալեքսիս Սանչեսին գնելու հարցով, սակայն կողմերը դեռևս համաձայնության չեն եկել: Չինական ակումբը պատրաստ է ֆուտբոլիստին վճարել 30 մլն եվրո: alexis sanches_640x420

5. Էդինսոն Կավանի

Չինական «Տյանցզին Տեդան» Կավանիին առաջարկում է վճարել տարեկան 20 մլն եվրո: Կողմերը կարծես թե համաձայնության են գալիս: 1661854-35234980-2560-1440

6. Ջոն Թերրի

14,2 մլն եվրո՝ 1 տարվա ընթացքում: «Ֆար Իստն» այսպիսի պայմանագիր է առաջարկում փորձառու ֆուտբոլիստին: Թերրին կարծես թե դեմ չէ կլորիկ գումար վաստակել: Chelsea's John Terry before the match

7. Մարիո Մանջուկիչ

32 մլն եվրո աշխատավարձը կարծես գրավել է խորվաթ ֆուտբոլիստ Մարիո Մանջուկիչին: Օգտվելով այս առիթից՝ չինական «Շանհայ Շենհուան» խորվաթին առաջարկում է կնքել 4 տարվա պայմանագիր: 7_640x421

8. Սեսկ Ֆաբրեգաս

Ֆաբրեգասով հետաքրքրվում են մի շարք չինական ակումբներ: Շշուկներ են պտտվում, որ Ֆաբրեգասի գործակալը արդեն իսկ բանակցություններ է վարում մի ակումբի հետ, որը Սեսկին առաջարկում է 31 մլն եվրո աշխատավարձ: 8_640x421

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս