
Պեպ Գվարդիոլան խոստովանել է, որ ապահովագրված չէ «Մանչեսթեր Սիթիից» հեռացվելուց

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան չի բացառում, որ կարող է հեռացվել իր պաշտոնից, եթե թիմը շարունակի անհաջող ելույթները: Քաղաքաբնակներն ԱՊԼ-ի վերջին 2 խաղերում պարտվել են «Չելսիին» (1:3) և «Լեսթերին» (2:4):
«Ֆուտբոլը չի հանդիսանում երկարաժամկետ նախագիծ: Դու պետք է միանգամից հաղթես, իսկ եթե դա տեղի չի ունենում, ապա դու պրոբլեմներ ունես:
Իհարկե, ֆուտբոլային ակումբի կազմակերպումը մեծ ժամանակ է պահանջում, բայց մարզիչները պետք է հաղթեն, այլապես նրանց փոխարինող կգտնեն:
Ես երբեք հեռացված չեմ եղել և առաջին անգամ եմ առնչվում պրոբլեմի հետ, որ այդքան երկար ժամանակ չեմ հաղթում: Հաջորդ մրցաշրջանում իրավիճակն ավելի լավ կլինի, 2 տարի անց՝ նույնպես, բայց «Սիթի» գալուց առաջ ես գիտեի, որ պետք է միանգամից հաղթեմ: Ես զգում եմ, որ ակումբի ղեկավարությունն ինձ վստահում է, բայց իրականությունն այնպիսին է, որ հաղթանակներ են պետք: Ակումբի դիրքորոշումը կախված է արդյունքներից:
Իրավիճակը հաճելի չէ, բայց ամբողջ աշխարհում եթե ընկերությունում ինչ-որ բան այնպես չի աշխատում, պետք է լուծում փնտրել»,- իսպանացու խոսքերն է մեջբերում FourFourTwo-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը