Միջադեպի վերաբերյալ հետաքրքրություն են ցուցաբերել միանգամից մի քանի իրավապահ կառույցներ։ Այժմ Սահմանադրական դատարանում մտածում են ինչպես «ջրել», այս միջադեպը։ Հիշեցնենք, փամփշտակալը դատավորի մոտ հայտնաբերվել էր զննման ժամանակ։ Մեզ հայտնի դարձավ, որ դատավորն ունի դիվանագիտական անձնագիր և շատ է զարմացել, որ իրեն զննել են։
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 10-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:
Ամբողջ խնդիրն այն է, որ դրանով Սահակ Մինասյանը իր ղեկավարած հաստատության ամբողջ ձայները նվիրում է ԲՀԿ-ին՝ հանձին նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանի: Ամենայն հավանականությամբ դասալիք ռեկտորի նկատմամբ սանկցիաները չեն ուշանա։
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի նախահարձակ գործողություններին պատասխանել են խիստ անհրաժեշտության դեպքում և շփման գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Բացառված չէ, որ հաջորդ տարի կառավարությունը բյուջեով չնախատեսված լրացուցիչ պարտքեր ներգրավելու հնարավորություն ստանալու նպատակով նախաձեռնի փոփոխություններ կատարել «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում, և վերը նշված 60 տոկոսի շեմը բարձրացնի։ Անցած տարի օրենքում արդեն իսկ փոփոխություն կատարվել էր, որով ՀՀ Կենտրոնական բանկի ունեցած պարտքը այլևս չի հաշվվում որպես պետական պարտք սույն օրենքի իմաստով։ Եթե օրենքը չփոխվեր, ապա մեր պետական պարտքը վաղուց արդեն գերազանցել էր ՀՆԱ-ի 60 տոկոսը։
Ըստ Պյոտր Սվիտալսկու՝ կոռուպցիայի դեմ պայքարում ճիշտ չէ մեղադրել միայն պաշտոնյաներին, յուրաքանչյուրն ինքը պետք է պայքարի։ «Հայաստանը պետք է մերժի կոռուպցիան, վերացնի կաշառքը ոստիկանությունում, դատարաններում, դպրոցում…»,-համոզմունք հայտնեց պաշտոնյան։
Հոկտեմբերի 27-ին ահաբեկչության մասնակիցներից Է. Գրիգորյանի մայրը Թերեզա Օհանյանին 4 մլն 903 հազար դրամ (12 հազար ԱՄՆ դոլար) գումար է տվել, որը վերցրել է փողն ու անհետացել։
Թեև ԱԺ ԲՀԿ խմբակցությունը պաշտոնական դիրքորոշում հայտնեց 2017 թվականի բյուջեի նախագծի քվեարկությունից առաջ. այն է՝ պետք է դեմ քվեարկել, այնուամենայնիվ, եղան պատգամավորներ, որոնք կողմ քվեարկեցին նախագծին:
Դեռևս չի որոշակիացել, թե ով է գլխավորելու կուսակցությունը՝ Սեյրան Օհանյա՞նը, թե՞ Վիկտոր Դալլաքյանը: Միևնույն ժամանակ, Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանն ակտիվորեն ներգրավված է կուսակցական աշխատանքներում։
«Կա՛մ ժողովրդին կես ճանապարհից թողել են, կա՛մ էլ ամեն ինչ գցել են ժողովրդի վրա, իրենք գնացել են տուն: Այս տարիների ընթացքում ընդդիմադիր ուժերի մեծամասնությունը ժողովրդի միջոցով են ցանկացել իշխանափոխության հասնել, առանց նույն ժողովրդին ղեկավարելու: Մեր դաշինքը, որը շուտով կձեւավորվի, նման ձևով չի կարող գործել և չի կրկնելու մյուս ընդդիմադիրների սխալ քայլերը»,– ասաց Ս. Միքայելյանը:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար անվաշղթաների կիրառման դեպքում, սակայն Լարսի անցակետը բեռնատարների համար միակողմանի (Ռուսաստանի կողմից) փակ է:
«ԵԱՀԿ-ն եռանախագահների հայտարարությամբ բանակցային գործընթացում ստեղծված ներկայիս իրավիճակի ողջ պատասխանատվությունը դրեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վրա, հայտարարեց իրենց պայմանները, ասաց, որ նրանցից է կախված, եթե նախագահները պատրաստ լինեն, իրենք պատրաստ կլինեն շարունակել աշխատանքը։ Հիմա այդ նախապատրաստական աշխատանքն արդեն Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան առանցքում է տեղի ունենալու»,- ասել է նա։
Apple-ը հրապարակել է 2016-ի լավագույն հավելվածների ցանկը: Ցանկում տեղ են գտել այն հավելվածները, որոնք ամենաշատն են բեռնվել AppStore-ից, ունեն բարձր վարկանիշ և անվճար են:
Շենքի կառուցումը 321 միլիոն եվրո է նստել ԵՄ-ի բյուջեի վրա: Europa building-ի կառավարիչ Ստեֆան Մանիետի խոսքով՝ ԵՄ-ի խորհրդի նոր կենտրոնակայանը միության անդամ երկրների նախարարների՝ իր առաջին նիստը կընդունի 2017 թվականի հունվարին, իսկ ԵՄ-ի առաջին գագաթնաժողովն այստեղ կկայանա եկող տարվա մարտին:
Նշվում է, որ 2015 թվականին Ուելսի այդ բնակիչներն իրենց ատրակցիոնում արդեն վաստակել են 17,5 հազար ֆունտ ստեռլինգ (շուրջ 22 հազար դոլար): Ստույգ գումարը, որը նրանք ծախսել են զարդարանքների վրա, հայտնի չէ: Նրանց տան դեկորացիան լավագույններից մեկն են ճանաչել Եվրոպայում:
Դեկտեմբերի 9-ին, ժամը 20.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա. Բաբաջանյան փողոցի և Իսակովի պողոտայի խաչմերուկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Համացանցը մեզ հնարավորություն է տվել անսահման խոսել հարազատների և ընկերների հետ՝ աշխարհի որ ծայրում էլ նրանք գտնվեն։ Ի՞նչ անել, երբ անձը, ում հետ պետք է խոսեք, այդ պահին համացանցին հասանելիություն չունի։
Կանայք, ովքեր լավատեսությամբ են նայում կյանքին, միջին հաշվով ավելի երկար են ապրում եւ հազվադեպ են մահանում քաղցկեղից, սրտի հիվանդություններից, ուղեղի կաթվածներից կամ թոքերի բորբոքումից, քան թույլ սեռի այն ներկայացուցիչները, որոնք դեպրեսիայի մեջ են հայտնվում:
Անհրաժեշտ է պարզապես նայել այս լուսանկարին և ֆիքսել, թե առաջինն ինչ եք տեսնում այդ լուսանկարում։ Շատ կարևոր է ֆիքսել, թե առաջինն ինչ պատկեր եք տեսնել լուսանկարում, քանի որ թեստի արդյունքը կախված է հենց դրանից։
Կառուցվածքային աստղագուշակը կոորդինատների համակարգ է, որը ծագել է արևելյան տարեկան և արևմտյան զոդիակային աստղագուշակների հատման արդյունքում։
Ոտքերի կամ մեջքի ցավը դժվարացնում է մեր ամենօրյա կենսագործունեությունը: Այս ցավերից տառապող մարդկանց թիվը գնալով մեծանում է՝ կախված ծանր ֆիզիկական աշխատանքից:
Այն հնարավորությունը, որը Հայաստանը կորցրեց՝ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին՝ առանց վիզայի մուտք գործելով այնտեղ, որտեղ մտնելուց հետո՝ այլ տեղերում, լավագույն դեպքում, քաղաքավարի ժպտում են՝ ցույց տալով համապատասխան տեղը։ ԵՏՄ մտնելով՝ Հայաստանը ոչ միայն տնտեսական, այլև մնացած բոլոր բաղադրիչներն ածանցել է Ռուսաստանից։