Ստեֆանոպուլոսը, որը մասնագիտությամբ իրավաբան էր, տարբեր նախարարական պաշտոններ է զբաղեցրել 1974-1981թթ.։
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է Ուկրաինայում «Նոր ուժերի շարժման» ստեղծման մասին։
Եվրամիությունը կերկարաձգի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, գրում է Bloomberg-ը։ Դրանց չեղարկման գլխավոր պայմանը Ուկրաինայի հարցով մինսկյան համաձայնագրերի իրականացումն է, որը դեռևս չի կատարվել, պնդում են գործակալության զրուցակիցները։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ առևտրի նախարար կնշանակի 78-ամյա միլիարդատեր Ուիլբորգ Ռոսսին, հայտնում է AP գործակալությունը։
Նոյեմբերի 21-ին, ժամը 08.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 45-րդ փողոցի 1-ին նրբանցքում փլուզվել է ավտոշուկայի պատը, մոտակա գազատար խողովակը վնասվել է. անհրաժեշտ է օգնություն:
Սանկտ Պետերբուրգի հարավարևմտյան մասում 4-ամյա աղջիկը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է «Ֆոնտանկան»։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կինը և նրանց 10-ամյա որդին՝ Բերրոնը, Սպիտակ տուն չեն տեղափոխվի Թրամփի երդմնակալության արարողությունից հետո։ Այս մասին, ինչպես հայտնում է CNN հեռուստաալիքը, լրագրողներին ասել է անձամբ Թրամփը։
Նոյեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը երկօրյա այցով կմեկնի Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն), ուր կմասնակցի Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի ծննդյան 70-րդ հոբելյանական տարեդարձի հանդիսություններին:
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը Ռուսաստանին կտրամադրի Հյուսիսային Ամերիկայի հետ բիզնես վարելու նոր հնարավորություններ։
Սիրիայի կառավարությունը մերժել է Հալեպ քաղաքում ծանր մարտերի դադարեցման ՄԱԿ-ի առաջարկը։
Շիրակը հանրապետության ամենաաղքատ մարզն է վերջին 6 տարին շարունակ: Պաշտոնական վիճակագրության համաձայն` այստեղ աղքատության ցուցանիշը 45 տոկոս է:
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին երրորդ տեղն է զբաղեցնում նոյեմբերի 20-ին կայացած նախնական ընտրություններում և հայտարարել քաղաքական կյանքից հեռանալու մասին։
Թուրքիան ներկայումս չի կատարում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ իր հարաբերությունների վերանայում, հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը CBS News-ին տված հարցազրույցում։
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության շուրջ երեք տասնյակ մտավորականների, ովքեր, ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի ծրագրերի շրջանակներում, այցելել են Արցախ:
«Տաշիր» բարեգործական հիմնադրամն ու Կարապետյանների ընտանիքն իրենց ծրագրերում պարբերաբար ներգրավում են նաև ջավախքցի մեր հայրենակիցներին: Միայն վերջին երեք տարիների ընթացքում պարգևատրվել են ծնունդով ջավախքցի, Հայաստանում սովորող 100-ից ավելի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներ, Ջավախքում աշխատող մի քանի տասնյակ հայ ուսուցիչներ, բավարարվել են նաև Հայաստանում սովորող ջավախքցի բազմաթիվ ուսանողների՝ ուսման վարձի հարցում աջակցություն ցուցաբերելու խնդրանք-նամակները, քանիցս աջակցություն է ցուցաբերվել Ջավախքում Տերյանական օրերի անցկացման միջոցառումներին:
Միանշանակ է մի բան. հակամարտության կարգավորման ռազմական ճանապարհ գոյություն չունի, և ներգրավված կողմերը պետք է անեն առավելագույնը՝ համագործակցելու, վստահություն և երկխոսություն հաստատելու համար՝ կենտրոնանալով դիվանագիտության, այլ ոչ ռազմական գործողության վրա: Բռնության ևս մեկ դրսևորում ճակատագրական կլինի, և միջազգային հանրությունը դրան կողմնակից չէ, բոլորը՝ Մոսկվայից մինչև Վաշինգտոն, շատ հստակ դիրքորոշում ունեն այս հարցում:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած զրույցի ընթացքում նրան առաջարկել է Ուկրաինայի շուրջը մինսկյան համաձայնությունների իրագործման հարցում առաջընացի հասնել մինչեւ 2017 թվականի հունվարն իր լիազորությունների ավարտը:
Սփյուռքի նախարարության առաքելություններից մեկը հայրենադարձությունը խթանելն է: Ցանկացած հայ, ով որոշում է գալ Հայաստան, օգնություն է ստանում կառավարության կողմից: Սիրիահայերի վերադարձը հայրենիք նախ եւ առաջ պայմանավորված է Սիրիայում տեղի ունեցող իրադարձություներով, իսկ դա չի կարելի կոչել հայրենադարձություն: Փառք ու պատիվ նրանց, որ ընտրել են հայրենիքի ճամփան:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 21-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գորիսի և Մեղրու ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, որտեղ ճանապարհաշինարարները կատարում են մաքրման, աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 90 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1100 կրակոց:
Նոյեմբերի 21-ին, ժամը 00.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում՝ Ինեկոբանկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է օգնություն:
Երեկ՝ նոյեմբերի 20-ին, Երևանում մահացել է բարերար Վահագն Հովնանյանի կինը՝ Փարիզ Հասմիկ Հովնանյանը:
Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը պատմել է կեղծ նորությունների և, առհասարակ, ապատեղեկատվության դեմ պայքարի միջոցների մասին:
Եթե բարդ օր եք ունեցել և չեք կարողանում մտքերը հավաքել, ապա այս տարբերակը հենց Ձեզ համար է:
Հարցը կարևորվում է երկու պատճառով։ Ընդհանուր առմամբ անառողջ քաշ ունեցող մարդկանց թիվը գերազանցում է առողջ քաշ ունեցողների թվին։ Միևնույն ժամանակ «սովի մարտահրավերը» դանդաղորեն ետ է քաշվում այն դեպքում, երբ վատ սնվելը մեծապես կապված է ավելորդ քաշի և ճարպակալման հետ, ինչը նոր մարտահրավեր է ստեղծում սննդի համակարգի համար։
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Որքան էլ համեղ լինի պատրաստված կերակուրը, այն կարող է կորցնել օգտակար հատկությունները և նույնիսկ թունավորման պատճառ դառալ, եթե այն տաքացնեք երկրորդ անգամ։ Ներկայացնում ենք 8 ճաշատեսակ, որոնք չի կարելի տաքացնել երկրորդ անգամ։
Շատ երկրներում մաքուր ջուրն ավելի թանկ է, քան գազավորված ըմպելիքը։ Գովազդային արշավները մեծապես նպաստել են նրան, որ մարդիկ կուրորեն շարունակում են օգտագործել այս ըմպելիքները, որոնք շատ վնասակար են օրգանիզմի համար։
Կարո՞ղ է ռոբոտը կատարել ձեր աշխատանքը։ Պատասխանը մեծ մասամբ դրական է։ «Աշխատանքի ապագան» հետազոտությունը կանխատեսում է, որ մինչև 2020թ. Աշխարհի բնակչությունը կկորցնի 5 մլն աշխատատեղ, քանի որ արհեստական ինտելեկտը, ռոբոտները, նանոտեխնոլոգիաները և սոցիալ-տնտեսական այլ գործոններ կվերացնեն մարդ աշխատողների կարիքը։
Փորձո՞ւմ եք ազատվել ավելորդ կիլոգրամներից: Դիետաները լավ են, սակայն դա քիչ է: Ավելորդ քաշից արագ ազատվելու համար պետք է ոչ միայն հրաժարվել յուղոտ կերակուրներից և քաղցրից, այլև անդադար սպորտով զբաղվել: Նիհարելու ամբողջ գործընթացում, եթե ֆիզիկական վարժություններ չկատարեք, ապա մաշկը կկորցնի իր ձգությունը և կկախվի: