Բաժիններ՝

8 ճաշատեսակ, որոնք չի կարելի երկրորդ անգամ տաքացնել

Որքան էլ համեղ լինի պատրաստված կերակուրը, այն կարող է կորցնել օգտակար հատկությունները և նույնիսկ թունավորման պատճառ դառալ, եթե այն տաքացնեք երկրորդ անգամ։ Adme.ru կայքը ներկայացրել է 8 ճաշատեսակ, որոնք չի կարելի տաքացնել երկրորդ անգամ։

1. Նեխուր։ Սա հրաշալի բաղադրիչ է ապուրի համար, սակայն մինչև այն պահը, երբ դրանով լի տարան հայտնվի տաքացնող սարքի մեջ։ Նեխուրը նյութ է պարունակում, որը երկրորդ անգամ տաքացնելու դեպքում վերածվում է թունավոր նիտրիտների և կոնցերոգենների։

19062915-ad1-1479283266-650-71890fd175-1479289211

2. Ձու։ Խաշած ձուն կամ ձվածեղը տաքացնելն այնքան էլ տարածված երևույթ չէ, սակայն զգուշացնելն ավելորդ չի լինի. երկրորդ անգամ տաքացնելու դեպքում ձուն ևս կարող է թունավոր դառնալ։

dzu

3. Սպանախ։ Սա հաճախ են օգտագործում նրանք, ովքեր հետևում են առողջ սննդակարգին. սպանախը բազմաթիվ հանքանյութեր և վիտամիններ է պարունակում։ Ինչպես նեխուրի դեպքում, սպանախը երկրորդ անգամ տաքացնելու դեպքում որոշ նյութեր վերածվում են թունավոր նիտրիտների և կոնցերոգենների։

19063015-ad3-1479284303-650-32e9147584-1479289211

4. Սունկ։ Չնայած վիտամինների, սպիտակուցների և ամինաթթուների մեծ պարունակությանը՝ սունկը հաճախ դժվարությամբ է յուրացվում օրգանիզմի կողմից։ Եթե տաքացնեք երեկ պատրաստված ռիզոտոն, խնդիրն ավելի կխորանա. սպիտակուցը կփոխի իր կառուցվածքը, ինչը կարող է հանգեցնել ցավերի որովայնի հատվածում և որովայնի փքվածության։

19063065-ad4-1479283365-650-32e9147584-1479289211

5. Կարտոֆիլ։ Անսպասելի է, սակայն այս առումով կարտոֆիլը ևս սև ցուցակում է։ Երկրորդ անգամ տաքացնելու դեպքում այն կորցնում է համը, օգտակարությունը։ Եթե խաշած կարտոֆիլը մնում է, այն օգտագործեք աղցանների մեջ՝ առանց տաքացնելու։

19063115-ad5-1479283499-650-d1042536dd-1479289211

6. Հավ։ Հավով պատրաստված կերակուրը երկրորդ անգամ տաքացնելու դեպքում դրանում պարունակվող սպիտակուցի կառուցվածքը փոխվում է, ինչը կարող է նյութափոխանակության հետ կապված խնդիրներ առաջացնել։ Այդ պատճառով գերադասելի է սառը հավով աղցան պատրաստել, իսկ տապակած հավի միսն օգտագործել սենդվիչներ պատրաստելիս։

19062865-ad6-1479283983-650-32e9147584-1479289211

7. Բազուկ։ Բազուկը բազմաթիվ օգտակար հատկություններ ունի, որոնք պահպանվում են նույնիսկ այն դեպքում, երբ դրանով բորշչ են պատրաստում։ Սակայն տաքացնել այն խորհուրդ չի տրվում, քանի որ այն ևս հարուստ է նիտրիտներով։

19063165-ad7-1479284000-650-32e9147584-1479289211

8. Բրինձ։ Բրինձը օգտակար է, քանի որ պարունակում է վիտամիններ, հանքանյութեր, ամինաթթուներ, բայց կարող է պարունակել նաև բակտերիաների սպորներ, որոնք կարող են պահպանվել նույնիսկ ջերմային մշակման ենթարկելուց հետո։ Եթե պատրաստելուց հետո բրինձը թողնեք սենյակային ջերմաստիճանի պայմաններում, սպորներն արագորեն կբազմանան, ինչը կարող է սննդային թունավորման պատճառ դառնալ։ Կրկնակի տաքացնելը չի կարող լուծել այս խնդիրը։ Այդ պատճառով խորհուրդ է տրվում բրինձն ուտել պատրաստելուց հետո կամ պահպանել սառնարանում՝ առավելագույնը մեկ օր։

19063215-ad8-1479284034-650-32e9147584-1479289211

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս