
«ԽՍՀՄ-ը փլուզվեց լվացքի փոշու դեֆիցիտի պատճառով». Լուկաշենկո

Ռուսական լրատվամիջոցներին տված մամուլի ասուլիսի ընթացքում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշոնկոն կարծիք է հայտնել, որ ԽՍՀՄ-ը փլուզվել է լվացքի փոշու բացակայության պատճառով, հայտնում է «Ինտերֆաքս-Բելառուսը»։
«ԽՍՀՄ-ի փլուզման պատճա՞ռը։ Չհորինեք ոչինչ, լվացքի փոշին չէր բավականացնում»,- հայտարարել է Լուկաշենկոն։
Նրա խոսքով՝ Խորհրդային Միության ժամանակ ինքը «խղճում էր՝ նայելով հերթում կանգնած կանանց»։ Վերջինս հավելել է, թե ինքը նույնպես ստիպված է եղել խանութներում շատ ժամանակ ծախսել՝ 10-20 տուփ արտասահմանյան փոշի գնելու համար։
«Մենք չէի՞նք կարող արտադրել բավարար քանակությամբ սննդամթերք։ Իհարկե, կարող էինք»,- ասել է նա։
Հիմա, ըստ Լուկաշենկոյի, իշխանությունները պետք է զբաղվեն այց հարցերով ու ուղղեն ԽՍՀՄ-ի սխալը, այն է՝ «բնակչությանն ապահովեն անհրաժեշտ ամեն ինչով»։